Ազգային ժողովն իր գործունեության ճանապարհին ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+20.09 oC

Ազգային ժողովն իր գործունեության ճանապարհին ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար. Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

10:37 05.07.2024

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ,

Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը:

29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն ու հռչակելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չնայած որոշ կենտրոնների ու խմբերի կողմից պարբերաբար փորձ է կատարվում ժողովրդից խլել իր այս սահմանադրական անքակտելի իրավունքը, սակայն վերջին իրադարձությունները կրկին ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը՝ ապացուցելով, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ եւ որպես ժողովրդավարական հստակ ուղեգիծ որդեգրած քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ համամիտ եմ ձեզ հուզող մի շարք մտահոգությունների հետ, որ չնայած Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին՝ դեռեւս տարբեր ոլորտներում առկա են որոշ օրենսդրական բացեր, որոնք հաճախ անհարմարություն, երբեմն էլ՝ օրենքի առաջ պաշտպանված չլինելու զգացում են պատճառում շատերիդ:

Շնորհավորելով Սահմանադրության օրը՝ ուզում եմ կրկին շեշտել ժողովրդավարական ուղով առաջ շարժվելու մեր հաստատակամությունն ու վստահեցնել, որ Ազգային ժողովն իր օրինաստեղծ գործունեության ճանապարհին որեւէ ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ, արժանապատիվ ու հարմարավետ դարձնելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք

22:38 07.07.2024

Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք

Հուլիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […] ...

Ոչ ոք երաշխիք չի տվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու համար․ Ստոլտենբերգ

22:00 07.07.2024

Ոչ ոք երաշխիք չի տվել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու համար․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելնում է նրանից, որ ուղիղ 10 տարվա ընթացքում ոչ ոք խոստումներ չի տվել Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան CBS հեռուստաընկերության եթերում։ Հարցին, թե ինչու Ուկրաինան  10 տարում կարող է ընդունվել ՆԱՏՕ, և ոչ թե 2 կամ 3 տարում, Ստոլտենբերգը պատասխանել է. «Ամենակարևոր բանը, […] ...

Պեսկովն ասել է, որ Մոդիի Ռուսաստան այցի օրակարգը հարուստ է լինելու

21:40 07.07.2024

Պեսկովն ասել է, որ Մոդիի Ռուսաստան այցի օրակարգը հարուստ է լինելու

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Մոսկվա այցի օրակարգը հարուստ կլինի, նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան շփվել ոչ պաշտոնական միջավայրում. այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մոդին հուլիսի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ «Ակնհայտ է, որ օրակարգը կլինի հարուստ, եթե ոչ գերծանրաբեռնված, սա կլինի պաշտոնական այց, և մենք հուսով ենք, որ […] ...

Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

20:52 07.07.2024

Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...

Փրկարարներն ահազանգ էին ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա

19:51 07.07.2024

Փրկարարներն ահազանգ էին ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա

Հուլիսի 7-ին, ժամը 14։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա։ Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխաներին։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:53 07.07.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի […] ...

BACK_TO_TOP