Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը

11:03 05.07.2024

Հայաստանի ազգային գրադարանը նշում է հիմնադրման 105-ամյակը․ գրադարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտնականներ, արվեստագետներ, գրադարանի բարեկամներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է գրադարանի 105-ամյակի առիթով և գնահատանքի խոսքեր հնչեցրել։

«Անցնելով երկար ճանապարհ և ապրելով տարբեր ժամանակահատվածներ՝ Հայաստանի ազգային գրադարանը կարողացել է պահպանել իր դերն ու գործառույթը։ Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, որ տեխնոլոգիական զարգացումը գիրքը և ընթերցանությունը դարձնում է անցյալի մնացուկ։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրականությունն այլ է։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց՝ աճում է սերը առ ընթերցանություն, ակտիվանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը։

Նորանկախ Հայաստանի Հանարապետության ամենասիրելի և ժողովրդականություն վայելող տոներից մեկը Գիրք նվիրելու օրն է։ Այն դարձել է հանրային վարքագիծ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ կարևոր է գիրքը մեր կյանքում և թե ինչքան ներուժ ունենք, որ դեռևս կարող ենք բացահայտել։ Թվային աշխարհը վերափոխում է մեր մոտեցումները, բայց ավելի քան ակնհայտ է՝ գրքերը շարունակելու են լինել մեր կյանքի անբաժան ուղեկիցը և էլ ավելի մեծ նշանակություն են ստանալու։ Ի վերջո, արհեստական բանականությունը նույնպես օգտագործում է գրադարանն ու տարբեր շտեմարաններ՝ գտնելու փնտրվող պատասխանները>,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ պետության միակ պարտավորությունն ու հանձնառությունն է լինելու շարունակել գրադարանի զարգացման ճանապարհը, արձագանքել մարտահրավերներին, գտնել թվային դարում գրադարանի ճիշտ դիրքավորման, հանրային կյանքում նպատակային ներկայության ձևը։ <Վստահ եմ, ունենալով սրտացավ և նվիրված աշխատակիցներ՝ մենք գտնելու ենք գրադարանի զարգացման նոր ճանապարհը։ Սկսած ամենատարրական պայմաններից՝ բոլոր աշխատանքները մեր ամենօրյա անելիքներն են, որոնք պետք է իրականացվեն համախումբ ջանքերով»,- եզրափակել է նախարարը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս ողջունել է ներկաներին և ներկայացրել գրադարանի հիմնադրման պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումներն ու մարտահրավերները։

«Անցյալով հպարտանալով՝ մենք ապագային նայում ենք ոգեշնչված։ Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը եռանդով և նորարարությամբ է ընդունել այս վերափոխումը։ Հավատարիմ մնալով գրադարանի առաքելությանը՝ այն դառնում է հետազոտությունների և կրթության կենտրոն՝ խթանելով համագործակցությունը և գիտելիքի փոխանակումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում»,- ասել է գրադարանի տնօրենը։

Միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով են պարգևատրվել Հայաստանի ազգային գրադարանի առաջընթացի գործում ակնառու ավանդ ունեցող աշխատակիցները՝ Ալիսա Ադամյանը, Քրիստինե Մաթևոսյանը, Բալասան Հարությունյանը, Արմինե Միրզախանյանը։ Պարգևները հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը շնորհակալագրեր և 105-ամյակի կրծքանշաններ է հանձնել գործընկեր կազմակերպություններին, որոնք աջակցել են Ազգային գրադարանին տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի ազգային գրադարանի պատմությանը նվիրված ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցասրահում ներկայացված են գրադարանի հիմնադրման վերաբերյալ արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

20:32 29.11.2024

Կատարվել է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը

Նոյեմբերի 29-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Երեկոյան ժամերգության ավարտին կատարվել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը, որի ընթացքում դուրս են բերվել սրբերի մասունքները։   ...

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

20:24 29.11.2024

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի․ կարգավորումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 10-ից

Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե 1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր, 2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված […] ...

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:16 29.11.2024

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

20:08 29.11.2024

«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

Անցյալ ամառ պատիվ ունեցանք հյուրընկալելու Արիզոնայից ժամանած «Սիհասին» բնիկ ամերիկացիների խմբին: Նշանավորելով բնիկ ամերիկացիների ժառանգության ամիսը՝ եկեք վերհիշենք երաժշտությունն ու մշակութային փոխանակումը միավորած այդ անմոռանալի շաբաթը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ոգեշնչված այս ճամփորդությամբ՝ «Սիհասինը» ներկայացնում է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ և տաղանդավոր Լիլի Ալեքսանյանի, Քրիստինե Հովսեփյանի ու Գոհար Քեշիշօղլյանի կատարմամբ: Երգի […] ...

SHANTNEWS

20:00 29.11.2024

SHANTNEWS

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

19:57 29.11.2024

Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի երկու բաց մրցաշար: Երկրորդ մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը: Անցկացվել է նաև խնդիրների լուծման մրցույթ։ Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում հաղթող է ճանաչվել հայ շախմատիստուհի Սոֆիա Բաղրամյանը: Այս մասին հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։ ...

BACK_TO_TOP