Ջրային պարեկային ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
+1.09 oC

Ջրային պարեկային ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

18:36 04.07.2024

Ջրային պարեկային ծառայությունը, որը ստեղծվել է 2023 թ. դեկտեմբերի 7-ին, ամառային սեզոնով պայմանավորված՝ հուլիսի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից:

Սևանա լճի առափնյա հատվածների ծառայությունն իրականացվում է պարեկային մեքենաների, լճի վրա նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում:

Ջրային պարեկ դառնալու համար ծառայողներն անցել են հատուկ դասընթացներ, հանձնել են մի շարք նորմատիվներ։

«Պարեկների ընտրությունը կատարվում է ըստ իրենց ցանկության, սակայն կան մի շարք պահանջներ, որոնց պետք է համապատասխանի ջրային պարեկը։ Առաջին պահանջը լողալու ունակության ստուգումն է, երկրորդը ֆիզիկական պատրաստավածությունն է. երկամսյա դասընթացներից հետո համալրվում է ջրային պարեկի շարքերը»,-ասում է Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 2 րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Իշխան Հակոբյանը:

Ջրային պարեկային ծառայությունը բաղկացած է չորս հենակետից, իսկ ջրային վաշտը համալրվել է ևս 29 ծառայողով։

Ջրային պարեկային ծառայությունը համագործակցում է ՆԳՆ Փրկարար ծառայության, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Ընդերքի տեսչական մարմնի» և համայնքային մի շարք այլ կառույցների հետ։

Փրկարար ծառայության հետ համատեղ աշխատանքն առավել արդյունավետ է դարձնում վերահսկողությունը։

«Ուժեղացված ռեժիմով ծառայությունը սկսվել է հուլիսի 1 ից, այսինքն՝ բացի կենտրոնական կայանից, որտեղ ծառայությունն իրականացվում էր ողջ սեզոնի ընթացքում, հիմա արդեն 24-ժամյա ծառայություն իրականացվելու է նաև հանրային երեք լողափերում, որտեղ տեղակայված են մեր հենակետերն իրենց գույք-սարքավորումներով, մոտորանավակներով։ Ջրափրկարարները տեղում իրականացնելու են շրջայցեր մոտորանավակների միջոցով, որի ժամանակ բարձրախոսներով հաղորդվելու է անվտանգության կանոնների պահպանման մասին, հետևելու են, որպեսզի լողալով չանցնեն խորքերը, և որպեսզի ջրային փոխադրամիջոցները չխանգարեն լողացողներին իրենց սահմանված տարածքում»,-ասում է Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը:

Ջրային պարեկային ծառայությունը լավ արդյունքներ է գրանցել նաև ապօրինի ձկնորսության դեպքերի բացահայտման, իրավախախտումների հայտնաբերման ուղղությամբ։

Ծառայությունը համալրված է ժամանակակից տեխնիկայով՝ նավեր, սկուտերներ, հատուկ հանդերձանք և համապատասխան պատրաստվածություն:
Ջրային պարեկները վստահեցնում են՝ իրավախախտների նկատմամբ խիստ են լինելու, բարձր պատասխանատվությամբ պահպանելու են հասարակական կարգն ու հանգստացողների անվտանգությունը։

Հաճելի և, ամենակարևորը, ապահով հանգիստ ունենալու համար ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել հասարակական կարգն և լողամիջոցների շահագործման կանոնները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

22:17 29.11.2024

Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆ

Բարեփոխումների համատեքստում կարևորվում է միգրացիոն ոլորտի արդյունավետ կառավարումը։ Դրա կարևոր բաղադրիչներից է ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովումը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հատուկ կացարանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. Աբովյան քաղաքում գտնվող կացարանը շուտով կհանձնվի շահառուներին: Նոր ենթակառուցվածքի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, երբ ապաստան հայցողների տարեկան հոսքի կտրուկ աճ էր […] ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նահանջել է. ՖԻԲԱ

22:12 29.11.2024

Հայաստանի բասկետբոլի հավաքականը նահանջել է. ՖԻԲԱ

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու աստիճան և 93-րդն է: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 24-ին Երևանում 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում 80-129 հաշվով պարտվել էր Ավստրիայի թիմին: Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին` Տիրանայում հյուրընկալվելով Ալբանիայի ընտրանուն: ...

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց Բյուրականի աստղադիտարան․ քաղաքապետարան

22:06 29.11.2024

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց Բյուրականի աստղադիտարան․ քաղաքապետարան

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել է այց դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: 12 վարչական շրջաններից ընտրված երեխաները հնարավորություն են ունեցել լսել Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին, իսկ Պլանետարիումում էլ ճանաչողական հանդիպման շնորհիվ տիեզերքի մասին ավելին սովորել: Երևանի քաղաքապետարանը փոքրիկների համար շարունակաբար կազմակերպում է միջոցառումներ, […] ...

SHANTNEWS

22:00 29.11.2024

SHANTNEWS

Ռանոսը վնասվածք է ստացել

21:50 29.11.2024

Ռանոսը վնասվածք է ստացել

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաստատել է, որ թիմի հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մկանային վնասվածք է ստացել: 21-ամյա ֆուտբոլիստը չի ընդգրկվել «Ֆրայբուրգի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակում: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գերմանական թիմի կազմում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 9 րոպե: Ռանոսը «Բորուսիայի» երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 4 խաղի, խփել 3 գոլ […] ...

Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի հետ

21:40 29.11.2024

Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի հետ

ԱՄՆ պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ: «Մեր հայրենակիցը մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է եղել ամենատարբեր հարցերում և իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Կրեկորյանին ցուցաբերած աջակցության համար»,-Ֆեսյբուքի իր էջում գրել է Ավինյանը։ ...

BACK_TO_TOP