Պետք է աշխատենք երիտասարդների գիտելիքներն իրենց բնակավայրերում կիրառելու համար. ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Silicon Mountains 2024 Shirak» տեխնոլոգիական գագաթնաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+24.09 oC

Պետք է աշխատենք երիտասարդների գիտելիքներն իրենց բնակավայրերում կիրառելու համար. ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Silicon Mountains 2024 Shirak» տեխնոլոգիական գագաթնաժողովին

18:30 04.07.2024

Մարզերում տեխնոլոգիական միջոցառումների անցակցումը՝ փորձի փոխանակման և նոր գաղափարների գեներացման հնարավորություն կստեղծի: Այս մասին հուլիսի 4-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած «𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 2024 Shirak» տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ, ողջույնի խոսքով հանդես գալով, նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

Գագաթնաժողովն այս տարի ընդլայնել է սահմաները և առաջին անգամ անցկացվում է մարզում՝ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում` միավորելով մարզային ոլորտային ընկերություններին, ստարտափերին, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետներին և անհատներին:

«Սիլիկոնյան լեռներ նախագիծը ևս մեկ ճանապարհ է մեր երազանքներին հասնելու համար։ Իսկ մեր երազանքն է՝ ունենալ ուժեղ պետություն, ուժեղ տեխնոլոգիական պետություն և տեղ գտնել տեխնոլոգիական քարտեզի վրա։

Մենք պետք է աշխատենք, որպեսզի ստեղծենք այն էկոհամակարգը, որի շնորհիվ մեր երիտասարդների գիտելիքները կկիրառվեն հենց իրենց բնակավայրերում»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այդ ճանապարհին դեռ շատ աշխատանք կա կատարելու։

Գագաթնաժողովին շրջանակում ոլորտի առաջատար մասնագետները պանելային քննարկման ձևաչափով իրենց տեսակետներն են ներկայացրել երեք հիմնական թեմաների շուրջ՝ «Ստարտափները մարզերում», «Մարդկային կապիտալը մարզերում» և «Ներդրումները մարզերում»:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է «Ստարտափները մարզերում» պանելային քննարկմանը, որտեղ անդրադարձել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերին։

Խոսելով տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի մասին՝ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ այս տարի նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչն իրականացվում է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների համար՝ տեխնոլոգիական մասսայական կրթություն և մասնագիտական կողմնորոշում ապահովելու նպատակով:

Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նաև «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային և «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրերի վերաբերյալ:

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «ԷՊԱՄ սիսթեմզ» ընկերության տնօրեն Բենիամին Գյուրջյանը և ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել ցուցահանդես, Երևանից և ՀՀ մարզերից ոլորտային ընկերությունները ներկայացրել են իրենց պրոդուկտները և առաջարկվող խելացի լուծումները։

Ռուբեն Սիմոնյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերություններին, ներկայացված նմուշներին և թվային լուծումներին:

Գյումրիում կայացած Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղեր, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող վրացական պատվիրակությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոսկեսար և Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:15 07.07.2024

Ոսկեսար և Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեթաս, իսկ ժամը 12։00-ին Զովասար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն: ...

Այսօր նշվում է Վարդավառը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

11:15 07.07.2024

Այսօր նշվում է Վարդավառը` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի, հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է: Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում քահանան հանգուցյալների անունները կհիշատակի […] ...

ՃՏՊ Արարատ գյուղում. կան տուժածներ

10:42 07.07.2024

ՃՏՊ Արարատ գյուղում. կան տուժածներ

Հուլիսի 6-ին, ժամը 23:34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից Արարատ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի «Կիլիկիա» կոչվող խաչմերուկում […] ...

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

23:00 06.07.2024

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարծաքում, շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ […] ...

SHANTNEWS

22:00 06.07.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

21:45 06.07.2024

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […] ...

BACK_TO_TOP