Վարդավառի օրը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+27.09 oC

Վարդավառի օրը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար

17:54 04.07.2024

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար:

«Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 7-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝

✅ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,

✅ խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,

✅ տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,

✅ ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Ավելի մանրամասն՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

23:00 06.07.2024

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարծաքում, շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ […] ...

SHANTNEWS

22:00 06.07.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

21:45 06.07.2024

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […] ...

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել

21:32 06.07.2024

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել

Իրանի իրավապահները Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին ձերբակալել են ութ ահաբեկիչների։ Այս մասին հայտարարել է հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի նախընտրական շտաբի ղեկավար Ռեզա Շարիֆին։ «Ընտրություններին նախորդող երեկոյան ութ ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր», – ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ «ահաբեկչական խմբավորման ձերբակալված անդամները կապեր ունեին արտասահմանում և […] ...

Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով․ մասնագետ

21:15 06.07.2024

Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով․ մասնագետ

Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Նա Telegram-ի իր ալիքում բացահայտել է մարմնի տհաճ հոտից ազատվելու ուղիներ։ Լեբեդեւան նշել է, որ քրտինքը կարող է ուժեղ և տհաճ հոտ ձեռք բերել որոշակի մթերքների օգտագործման պատճառով։ Նա բացատրել է, որ պղպեղը, սխտորը և սոխը մեծացնում են […] ...

Բժիշկը հորդորել է շոգին հրաժարվել խորովածից

20:50 06.07.2024

Բժիշկը հորդորել է շոգին հրաժարվել խորովածից

Շոգ եղանակին օրգանիզմն իր ողջ ուժը տրամադրում է բարձր ջերմաստիճանի դեմ պայքարին, ուստի լավ չի մարսում միսը, զգուշացրել է սննդաբան Նուրիա Դիանովան։ «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում նա կոչ է արել ամռանը հրաժարվել ծանր սննդից: Դիանովան բացատրել է, որ շոգին օրգանիզմը պարզապես չունի բավարար ռեսուրսներ՝ միսը ճիշտ մարսելու համար: Ուստի սննդաբանը խստորեն խորհուրդ է տվել […] ...

BACK_TO_TOP