Թուրքիայում ռադիոկայան է փակվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+27.09 oC

Թուրքիայում ռադիոկայան է փակվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար

14:09 04.07.2024

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ չեղարկվել է Բաց Ռադիոյի (Açık Radyo) լիցենզիան․ պատճառն ապրիլի 24-ին ռադիոյի եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» եզրույթն է։

Խորհուրդը «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար ռադիոյին տուգանելու և հեռարձակումը կասեցնելու որոշում էր ընդունել, իսկ լիցենզիան չեղարկելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Açık Radyo-ն հեռարձակման կասեցման որոշումը չի կատարել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 9 հոգուց բաղկացած խորհուրդը, որտեղ գերակշռում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները, ռադիոն փակելու որոշում է ընդունել, քանի որ չի դադարեցրել հաղորդման հեռարձակումը, որն, ըստ խորհրդի, խախտել է «հասարակությանը ատելության և թշնամանքի դրդել կամ ատելության զգացում առաջացնել հասարակության մեջ՝ անկախ ռասայից, լեզվից, կրոնից, սեռից, դասակարգից կամ աղանդից» հոդվածը։

1995 թվականից հեռարձակվող ռադիոյի երեսուն տարվա ջանքերը մեկ որոշմամբ հողին են հավասարվեցվում։ Թուրքիայի ավելի ժողովրդավար և լայնախոհ մտավորականությունն անհանգստացած է, բայց զարմացած չէ, քանի որ Բարձրագույն խորհրդի կողմից լռեցնելու նպատակով պատժված ոչ իշխանամետ լրատվամիջոցների ցուցակը երկար է։

Բաց Ռադիոն իր ստեղծման առաջին իսկ օրից պաշտպանել է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, խթանել բազմամշակութային կյանքը, մշակույթների և ինքնությունների միջև հարաբերությունները։ Ռադիոյում արդեն երկար տարիներ է՝ եթերաժամ ունի նաև ԱԿՕՍ շաբաթաթերթը։ Ռադիոն մինչ այսօր 1300-ից ավելի կամավորների ջանքերով ավելի քան 1200 հաղորդում է պատրաստել քաղաքականության, սոցիոլոգիայի, հոգեբանության, մշակույթի, բնապահպանության և շատ այլ ոլորտների վերաբերյալ։

Ռադիոյի անձնակազմն ու տնօրինությունը իրավական բոլոր ուղիներով փորձելու է պաշտպանել իրենց իրավունքները և դեմ դուրս գալ մամուլի ազատության դեմ իրականացվող բռնաճնշմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

23:00 06.07.2024

Հրդեհ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում

Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարծաքում, շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ […] ...

SHANTNEWS

22:00 06.07.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

21:45 06.07.2024

Ինչո՞ւ Էրդողանը չայցելեց Շուշի և ինչո՞վ է Հայաստանը գրավում ԱՄՆ-ին. զրույց Արա պապյանի հետ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […] ...

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել

21:32 06.07.2024

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ահաբեկչական խմբավորում է ձերբակալվել

Իրանի իրավապահները Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին ձերբակալել են ութ ահաբեկիչների։ Այս մասին հայտարարել է հարավարեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի նախընտրական շտաբի ղեկավար Ռեզա Շարիֆին։ «Ընտրություններին նախորդող երեկոյան ութ ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր», – ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ «ահաբեկչական խմբավորման ձերբակալված անդամները կապեր ունեին արտասահմանում և […] ...

Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով․ մասնագետ

21:15 06.07.2024

Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով․ մասնագետ

Քրտնարտադրության ավելացում կարող է առաջանալ սննդակարգի, հագուստի և նույնիսկ վատ տրամադրության պատճառով, զգուշացրել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Նա Telegram-ի իր ալիքում բացահայտել է մարմնի տհաճ հոտից ազատվելու ուղիներ։ Լեբեդեւան նշել է, որ քրտինքը կարող է ուժեղ և տհաճ հոտ ձեռք բերել որոշակի մթերքների օգտագործման պատճառով։ Նա բացատրել է, որ պղպեղը, սխտորը և սոխը մեծացնում են […] ...

Բժիշկը հորդորել է շոգին հրաժարվել խորովածից

20:50 06.07.2024

Բժիշկը հորդորել է շոգին հրաժարվել խորովածից

Շոգ եղանակին օրգանիզմն իր ողջ ուժը տրամադրում է բարձր ջերմաստիճանի դեմ պայքարին, ուստի լավ չի մարսում միսը, զգուշացրել է սննդաբան Նուրիա Դիանովան։ «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում նա կոչ է արել ամռանը հրաժարվել ծանր սննդից: Դիանովան բացատրել է, որ շոգին օրգանիզմը պարզապես չունի բավարար ռեսուրսներ՝ միսը ճիշտ մարսելու համար: Ուստի սննդաբանը խստորեն խորհուրդ է տվել […] ...

BACK_TO_TOP