17:25 12.09.2018
«Ինձ համար մտահոգությունը բարձր մակարդակի վրա է, քանի որ ես այստեղ տեսնում էի, որ վտանգված է երկրի ամբողջ իրավական անվտանգությունը: Մենք խոսում ենք հնարավոր ավելի մեծ ռիսկերի մասին, քանի որ ԱԱԾ և ՀՔԾ պետին գաղտնալսելն ինքնին վտանգավոր է ու երկրի անվտանգության խնդիր է: Ես կարծում եմ, որ այս ամենը շատ արագ պետք է բացահայտվի, պարզաբանվի, որպեսզի դա լույս չսփռի որևէ քրեական գործի օբյեկտիվության և արդարադատության վրա»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Պատգամավորը հավելել է, որ եթե օբյեկտիվությունն ու արդարադատությունը կասկածի տակ եղավ վերոնշյալ հանգամանքի ուժով, ապա ներպետական ու միջազգային արդարադատության մակարդակով հնարավոր է փաստի առաջ կանգնի ոչ օբյեկտիվ, այսինքն՝ ամբողջական քննության օբյեկտիվության բացակայության հարցը:
Խոսելով գաղտնալսված խոսակցության բովանդակության մասին՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ կապ չունի, թե ինչ քրեական գործի մասին է եղել խոսքը հեռախոսազրույցում.
«Պրոֆեսիոնալ հարթության վրա նման դեպքերում, եթե նման կարգի խոսակցությունները, քննարկումները կարող են ստվերել արդարադատության օբյեկտիվության որակը, ապա դա նշանակում է, որ ինչ հանգամանքներ էլ բացատրեն, դա դեռևս ինքին չի ապահովում օբյեկտիվությունը»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Կոստանյանն այդ խնդիրը դիտարկում է ավելի գլոբալ և ներկայացնում իրավական տեսանկյունից՝ ասելով, որ եթե անգամ երկրի ներսում արդարադատությունն ապահովվի այնպես, ինչպես ապահովվում է, ապա այս հանգամանքները կարող են հետագայում հիմք հանդիսանալ երկրի ներսում արդարադատության ոչ լեգիտիմ դրսևորումների համար:
15:10 28.04.2025
«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքինՊրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։ ...
15:05 28.04.2025
Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...
14:52 28.04.2025
ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացինԱպրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...
14:46 28.04.2025
Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ ՓեզեշքիանԹեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...