Կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+25.09 oC

Կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

11:55 03.07.2024

Արամ Սարգսյան ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք. Երևան, Ռուբինյանց 5/3) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների լուրջ խախտումներ են։

Մասնավորապես՝
– արտադրական շինությունների սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական շինություն, ինչպես նաև սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
– հատակների մակերևույթները, դռները չեն եղել հարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
– սննդի կառույցը ապհովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
– աշխատասեղանները և բեռնարկղները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
– սարքավորումները, գործիքները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
– թափոնները տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում:

Հացի և հացաբուլկեղենի արտադության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

23:10 05.07.2024

Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

Այսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։ Հայտնում է armsport.am-ը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն […] ...

Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

22:21 05.07.2024

Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի:  Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2024

SHANTNEWS

Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել

21:55 05.07.2024

Բժիշկը արագ և հեշտ արթնանալու ուղիներ է նշել

Արագ և հեշտ արթնանալու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ կանոնի, ասել է էնդոկրինոլոգ Դիլյարա Լեբեդևան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում նշել է առավոտյան կենսուրախ լինելու ուղիները։ Առավոտյան կենսուրախ լինել ցանկացողներին նա խորհուրդ է տվել պարբերաբար առողջ սնվել։ Մասնավորապես, ընտրել առողջարար մթերքներ, մանրակրկիտ ծամել սնունդը: «Մոռացեք պատրաստի մթերքների մասին: Ի վերջո, առողջ առավոտը սկսվում է […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

21:51 05.07.2024

Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով […] ...

Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

21:47 05.07.2024

Կանադայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կանադայի ափերի մոտ՝ Վանկուվեր կղզու տարածքում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վիկտորիա քաղաքից 390 կիլոմետր դեպի արևմուտք (գտնվում է Վանկուվեր կղզու հարավ-արևելյան եզրին): Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP