ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը ժամանելու է Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+23.09 oC

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը ժամանելու է Հայաստան

21:30 02.07.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Հայաստան։ Պատվիրակության ընդունելության մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2024 թվականի հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,-նշված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գորշ գայլերի» խորհրդանշանը դարձել է Թուրքիայի ու Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ

22:33 04.07.2024

«Գորշ գայլերի» խորհրդանշանը դարձել է Թուրքիայի ու Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ

Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարությունները դիվանագիտական դեմարշներով են փոխանակվել: Պատճառը Ավստրիայի հետ ֆուտբոլային խաղի ընթացքում՝ Թուրքիայի ազզգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի ձեռքով ցուցադրած  նշանն է, որը խորհրդանշում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը: Սպասելի՞ էր, որ այդ միջադեպը այդպիսի հնչեղ քաղաքական հետևանքներ կունենա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարելի էր ակնկալել, որ նման զարգացում կլինի, […] ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

22:05 04.07.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

SHANTNEWS

22:00 04.07.2024

SHANTNEWS

Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ

21:57 04.07.2024

Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ: ...

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամներն այցելել են Նորավանք համալիր

21:49 04.07.2024

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամներն այցելել են Նորավանք համալիր

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզում գտնվող 13-րդ դարի Նորավանք համալիր և ծանոթացել Հայաստանի հարուստ մշակույթին։ «Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։ ...

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

21:44 04.07.2024

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները։ Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։ Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը […] ...

BACK_TO_TOP