«Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը». Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+21.09 oC

«Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը». Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում

17:42 02.07.2024

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում:

Իր ելույթում պատգամավորը նշել է.

«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Թոբիաս Վինքլերին այս զեկույցի եւ բանաձեւի պատրաստման գործում գերազանց աշխատանքի համար` չնայած սահմանափակ ժամանակին: Այն համապարփակ է եւ անդրադառնում է մեր տարածաշրջանում հրատապ անվտանգային խնդիրների լուծմանը:

Բանաձեւի նախագծում անդրադարձ է կատարվում նաեւ Հարավային Կովկասում անվտանգության ներկա, քաղաքական իրավիճակին, մասնավորապես` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին: Եվ ես նախատեսել էի խոսել Հայաստանի խաղաղության ձգտման մասին, եւ, ինչպես իմ գործընկերն ասաց, Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ եւ կայուն խաղաղության համաձայնագիր` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի ոգուն համաձայն: Ավելին, վերջերս Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը` վերը նշված սկզբունքների հիման վրա:

Բայց Հայաստանի կառավարության այս առաջարկը հակադարձվեց ճիշտ նույն պահանջով, որը հենց նոր հնչեցրեց Ադրբեջանի պատվիրակը` խոսելով Հայաստանի Սահմանադրության մասին: Բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաեւ այն մասին, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչը նաեւ միջազգային իրավունքի հայտնի սկզբունք է, եւ ես կարծում եմ, որ նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են Հայաստանի ներքին քաղաքականությանը եւ ներքին գործերին, ինչն անընդունելի է:

Եվ այստեղ ես կցանկանայի մեջբերել բանաձեւի նախագծի 45-րդ կետը` «Վեհաժողովը ողջունում է միջազգային հանրության դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող երկխոսության խթանմանը, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված այլ ջանքերը»:

Հարգելի’ գործընկերներ, ձեր մասնակցությունը շատ կարեւոր է: Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է, քանի որ երբ դուք անտեսում եք մեր տարածաշրջանը, այլ դերակատարներ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն խաղաղությամբ եւ կայունությամբ, ակտիվացնում են իրենց վտանգավոր ազդեցությունը, ինչը վատթարացնում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ լուրջ սպառնալիք է ներկայացնում իմ երկրի ժողովրդավարական ձգտումներին, անկախությանն ու ինքնիշխանությանը: Եվ ուղերձս, որն իմ երկրի անունից փոխանցում եմ ձեզ` միջազգային հանրությանը, հետեւյալն է. «Եղե’ք ներգրավված եւ մի’ անտեսեք մեր տարածաշրջանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գորշ գայլերի» խորհրդանշանը դարձել է Թուրքիայի ու Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ

22:33 04.07.2024

«Գորշ գայլերի» խորհրդանշանը դարձել է Թուրքիայի ու Գերմանիայի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ

Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարությունները դիվանագիտական դեմարշներով են փոխանակվել: Պատճառը Ավստրիայի հետ ֆուտբոլային խաղի ընթացքում՝ Թուրքիայի ազզգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի ձեռքով ցուցադրած  նշանն է, որը խորհրդանշում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը: Սպասելի՞ էր, որ այդ միջադեպը այդպիսի հնչեղ քաղաքական հետևանքներ կունենա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարելի էր ակնկալել, որ նման զարգացում կլինի, […] ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

22:05 04.07.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են առողջապահության ոլորտի բարեփոխումները և տարվող աշխատանքները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

SHANTNEWS

22:00 04.07.2024

SHANTNEWS

Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ

21:57 04.07.2024

Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ: ...

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամներն այցելել են Նորավանք համալիր

21:49 04.07.2024

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության անդամներն այցելել են Նորավանք համալիր

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզում գտնվող 13-րդ դարի Նորավանք համալիր և ծանոթացել Հայաստանի հարուստ մշակույթին։ «Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։ ...

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

21:44 04.07.2024

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները։ Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։ Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը […] ...

BACK_TO_TOP