«Ինտեր»-ի նախագահը խոսել է ակումբում սպասվող տրանսֆերների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+29.09 oC

«Ինտեր»-ի նախագահը խոսել է ակումբում սպասվող տրանսֆերների մասին

16:33 02.07.2024

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված ակումբի ծրագրերի մասին։

«Ի՞նչ կարող ենք ակնկալել «Ինտերից» տրանսֆերային շուկայում․ առանձնապես ոչինչ։ Մենք արագ աշխատեցինք և կարողացանք թիմ բերել Տարեմիին ու Զիելինսկիին։ Մեր թիմն արդեն կարելի է մրցունակ համարել, մնում է միայն մի փոքր ուժեղացնել որոշ դիրքեր, օրինակ՝ դարպասապահի դիրքը, որի համար մենք նախատեսում ենք պայմանագիր կնքել Խոսեպ Մարտինեսի հետ։ Մեր թիմը պատրաստ է աշխատելու»,- Մարոտայի խոսքերն է փոխանցում լրագրող Դանիելե Մարին։

«Ներաձուրիներն» արդեն պայմանագիր են կնքել երկու ազատ գործակալների հետ՝ հարձակվող Մեհդի Տարեմիի և կիսապաշտպան Պյոտր Զիելինսկիի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը պատմել է, թե ինչպես կանվաներ Մարսի առաջին քաղաքը

20:18 04.07.2024

Մասկը պատմել է, թե ինչպես կանվաներ Մարսի առաջին քաղաքը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Մարսի առաջին քաղաքը կանվանի «Բար»։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը հրապարակել է գրառում՝ հարցնելով, թե ընթերցողները ինչ կանվանեն Մարսի առաջին քաղաքը։ «Բար», – լակոնիկ պատասխանել է Tesla-ի գործադիր տնօրեն Մասկը: ...

Ֆրանսիան ԱԺ ընտրությունների օրը կարգուկանոն պահպանելու համար կներգրավի 30 հազար անվտանգության ուժեր

20:07 04.07.2024

Ֆրանսիան ԱԺ ընտրությունների օրը կարգուկանոն պահպանելու համար կներգրավի 30 հազար անվտանգության ուժեր

Ֆրանսիայի ՆԳՆ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի օրը անվտանգության ապահովման համար կներգրավի 30 հազար ոստիկան։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանինը։ «Ընտրությունների օրը կաշխատեն 30 հազար ոստիկաններ և ժանդարմներ, որոնցից 5 հազարը կտեղակայվեն Փարիզում և նրա արվարձաններում»,- ասել է նախարարը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին որոշում […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2024

SHANTNEWS

Նախագահն ընդունել է Կանադայի դեսպանին

19:54 04.07.2024

Նախագահն ընդունել է Կանադայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին և Կանադայի բարեկամ ժողովրդին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ ամիսներ առաջ Հայաստանում Կանադայի նստավայր դեսպանության բացումով արձանագրվեց երկկողմ հարաբերությունների […] ...

ՆԳՆ Ջրային պարեկային ծառայությունն ու Փրկարար ծառայությունը հորդորում են պահպանել հասարակական կարգն ու լողամիջոցների շահագործման կանոնները

19:49 04.07.2024

ՆԳՆ Ջրային պարեկային ծառայությունն ու Փրկարար ծառայությունը հորդորում են պահպանել հասարակական կարգն ու լողամիջոցների շահագործման կանոնները

Հուլիսի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի և Ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները պատասխանել են Սևանում լողափնյա սեզոնի բացման, փրկարարների ու ջրային պարեկների ուժեղացված ծառայության, լողամիջոցների շահագործման հետ կապված […] ...

ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչները Բրատիսլավայում մասնակցել են Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի ֆորումին

19:43 04.07.2024

ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչները Բրատիսլավայում մասնակցել են Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի ֆորումին

Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչները` Սամվել Կարապետյանն ու Անգելինա Հարությունյանը, հուլիսի 1-2-ը Բրատիսլավայում մասնակցել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպված Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին: Երեխաներին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանն ու վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փորձագետ Անահիտ Մանուկյանը: «Եկեք խոսենք երիտասարդներ, եկեք խոսենք […] ...

BACK_TO_TOP