Գրիգոր Մինասյանն ու Միջազգային քրեական դատարանի նախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+31.09 oC

Գրիգոր Մինասյանն ու Միջազգային քրեական դատարանի նախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

16:24 02.07.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմակո Ականեի հետ:

Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 1-ից: Կանոնադրության վավերացմամբ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ծանրագույն հանցագործությունների անպատժելիության դեմ: Այսպիսով, ՀՀ-ն ճանաչել է ՄՔԴ իրավասությունը հետադարձ ուժով՝ հանձն առնելով համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Հռոմի կանոնադրության սկզբունքներին:

Գրիգոր Մինասյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության իրականացման համար ազգային իրավական դաշտի մոտարկման շարունակականությունը, միաժամանակ, պատրաստակամություն հայտնել զարգացնել համապատասխան իրավապահ մարմինների կարողությունները Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացի արդյունավետ իրականացման համատեքստում:

Եզրափակելով խոսքը՝ Գրիգոր Մինասյանը երախտագիտություն է հայտնել Միջազգային քրեական դատարանին՝ համագործակցությունն ամրապնդելու հնարավորության համար:

Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմակո Ականեն շնորհավորել է Հայաստանին` ՄՔԴ անդամ դառնալու կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում և համագործակցության այլ ուղղություններով Հայաստանին աջակցելու հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչները Բրատիսլավայում մասնակցել են Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի ֆորումին

19:43 04.07.2024

ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչները Բրատիսլավայում մասնակցել են Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի ֆորումին

Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչները` Սամվել Կարապետյանն ու Անգելինա Հարությունյանը, հուլիսի 1-2-ը Բրատիսլավայում մասնակցել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպված Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին: Երեխաներին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանն ու վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փորձագետ Անահիտ Մանուկյանը: «Եկեք խոսենք երիտասարդներ, եկեք խոսենք […] ...

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ. քաղաքապետարան

19:35 04.07.2024

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը: Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են: «Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ

19:26 04.07.2024

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարաներն ու պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...

Սահմանազատում, ՆԱՏՕ-ի հետ կապեր, աշխարհաքաղաքական խնդիրներ. Հայկ Մամիջանյանի հարցազրույցը

19:19 04.07.2024

Սահմանազատում, ՆԱՏՕ-ի հետ կապեր, աշխարհաքաղաքական խնդիրներ. Հայկ Մամիջանյանի հարցազրույցը

Հայաստանում է ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովը, որի հետ հանդիպել են նաև ԱԺ քաղաքական ուժերը։ Այդ հանդիպմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Միաժամանակ գործընթացներ ընթանում են նաև հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և այլ հարցեր Հեռանկարի տաղավարում քննարկվել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Օգոստոսի 1-ից ՀՀ 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

19:12 04.07.2024

Օգոստոսի 1-ից ՀՀ 4 մարզում քաղաքաշինական թույլտվությունները կտրամադրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով

Հանրապետության 4 մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք։ Նրանք ծանոթացել են համայնքապետարանի աշխատակիցների կողմից urban.e-gov.am հարթակի կիրառման հմտություններին, փորձարկել էլեկտրոնային հայտի ներկայացման, քաղաքաշինական փաստաթղթերի մուտքագրման, համակարգում շրջանառման և նախագծման, շինարարության և այլ թույլտվությունների տրամադրման ամբողջական շղթան։ Oգոստոսի 1-ից […] ...

«Լիվերպուլ»-ի նախկին հարձակվողը 32 տարեկանում քահանա է ձեռնադրվել

19:05 04.07.2024

«Լիվերպուլ»-ի նախկին հարձակվողը 32 տարեկանում քահանա է ձեռնադրվել

«Լիվերպուլի» բրազիլացի նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որն այժմ հանդես է գալիս արաբական «Ալ-Ալի» ակումբի կազմում, ձեռնադրվել է քահանա։ «Այն պահից ի վեր, երբ մենք հանդիպեցինք Քրիստոսին, մենք ցանկանում ենք, որ մարդիկ իմանան այս սիրո մասին: Հիմա մենք այլ պարտականություն ունենք՝ հովիվ լինել»,- գրել է ֆուտբոլիստը և տեղադրել մի քանի լուսանկար ձեռնադրման արարողությունից, փոխանցում է armsport.am-ը: […] ...

BACK_TO_TOP