Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+30.09 oC

Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde

16:08 02.07.2024

Ձախակողմյան «Նոր Ժողովրդական Ճակատի» և «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի թեկնածուները կհրաժարվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունից, որպեսզի խանգարեն աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությանը՝ ստանալու մանդատների բացարձակ մեծամասնությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Le Monde թերթը։

Թերթի տվյալներով՝ նախընտրական արշավում իրենց տեղը զիջել համաձայնվել են ձախերի 122 ներկայացուցիչներ, նախագահական կոալիցիայի 55 թեկնածուներ և 1 քաղաքական գործիչ «Հանրապետականներ» լիբերալ ​​կուսակցությունից։

Միամանդատ ընտրատարածքների մեծ մասում երկրորդ փուլ են անցել երեք հիմնական դաշինքների թեկնածուները: Ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մտահղացման՝ պայքարից պետք է դուրս գան այն քաղաքական գործիչները, որոնք ունեն «Ազգային միավորման» թեկնածուին հաղթելու ամենաքիչ շանսերը։

Հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում» կուսակցությունն առաջ է անցել ձայների 33 տոկոսով։ «Նոր ժողովրդական ճակատն» ստացել է 28 տոկոս, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20 տոկոս։ Վճռորոշ կդառնա երկրորդ փուլը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր։ Այս կամ այն կուսակցության բացարձակ մեծամասնության հասնելու համար անհրաժեշտ է ստանալ 289 մանդատ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիան ԱԺ ընտրությունների օրը կարգուկանոն պահպանելու համար կներգրավի 30 հազար անվտանգության ուժեր

20:07 04.07.2024

Ֆրանսիան ԱԺ ընտրությունների օրը կարգուկանոն պահպանելու համար կներգրավի 30 հազար անվտանգության ուժեր

Ֆրանսիայի ՆԳՆ-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի օրը անվտանգության ապահովման համար կներգրավի 30 հազար ոստիկան։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանինը։ «Ընտրությունների օրը կաշխատեն 30 հազար ոստիկաններ և ժանդարմներ, որոնցից 5 հազարը կտեղակայվեն Փարիզում և նրա արվարձաններում»,- ասել է նախարարը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին որոշում […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2024

SHANTNEWS

Նախագահն ընդունել է Կանադայի դեսպանին

19:54 04.07.2024

Նախագահն ընդունել է Կանադայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին և Կանադայի բարեկամ ժողովրդին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ ամիսներ առաջ Հայաստանում Կանադայի նստավայր դեսպանության բացումով արձանագրվեց երկկողմ հարաբերությունների […] ...

ՆԳՆ Ջրային պարեկային ծառայությունն ու Փրկարար ծառայությունը հորդորում են պահպանել հասարակական կարգն ու լողամիջոցների շահագործման կանոնները

19:49 04.07.2024

ՆԳՆ Ջրային պարեկային ծառայությունն ու Փրկարար ծառայությունը հորդորում են պահպանել հասարակական կարգն ու լողամիջոցների շահագործման կանոնները

Հուլիսի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի և Ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները պատասխանել են Սևանում լողափնյա սեզոնի բացման, փրկարարների ու ջրային պարեկների ուժեղացված ծառայության, լողամիջոցների շահագործման հետ կապված […] ...

ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչները Բրատիսլավայում մասնակցել են Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի ֆորումին

19:43 04.07.2024

ՄԻՊ երիտասարդ ներկայացուցիչները Բրատիսլավայում մասնակցել են Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի ֆորումին

Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչները` Սամվել Կարապետյանն ու Անգելինա Հարությունյանը, հուլիսի 1-2-ը Բրատիսլավայում մասնակցել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպված Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին: Երեխաներին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանն ու վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փորձագետ Անահիտ Մանուկյանը: «Եկեք խոսենք երիտասարդներ, եկեք խոսենք […] ...

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ. քաղաքապետարան

19:35 04.07.2024

Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը: Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են: «Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: […] ...

BACK_TO_TOP