Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9մլն. դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+32.09 oC

Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9մլն. դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

14:42 02.07.2024

Բացահայտվել են խարդախությամբ մի քանի տասնյակ տուժողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հերթական դեպքի հանգամանքներն ու հանցավոր մեխանիզմը։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը, ունենալով խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորություն, 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 անձանց վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանցից հափշտակել է տարբեր չափերի գումարներ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը նշված ժամանակահատվածում «facebook.com» սոցիալական ցանցի «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական ընկերության էջում հայտարարություն է տեղադրել՝ իր ղեկավարած նշված ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող, «X+X» վերտառությամբ ակցիա իրականացնելու մասին։ Դրա էությունը եղել է այն, որ 2020թ․ սեպտեմբեր ամսի համար հաճախորդների կողմից ձեռք բերված հանգստյան ուղեգրերի օրերն իբրև թե կրկնապատկվում են։

Իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ հայտարարության հիման վրա, քաղաքացիները զանգահարել են 30-ամյա տղամարդուն, վերջինս նրանց ծանոթացրել է, այսպես կոչված, ակցիայի պայմաններին՝ տեղեկացնելով, որ դրան մասնակցելու համար անհրաժեշտ է կապ հաստատել այն հյուրանոցի հետ, որում մասնակիցը ցանկանում է անցկացնել հանգիստը, պարզել նախընտրած հյուրանոցային համարի արժեքը, որից հետ «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի համապատասխան հեռախոսահամարին ուղարկել հյուրանոցի անվանումը, սենյակների քանակը, հանգստի մեկնող անձանց անձնական տվյալները, ապա իրենց տրամադրած վճարման եղանակներից մեկով կատարել հյուրանոցային համարների 2-օրյա արժեքի չափով վճարում, ինչից հետո իրենց տուրիստական ընկերությունն ակցիայի շրջանակներում կավելացնի նույնքան գումար և հյուրանոցում ամրագրումը կկատարի կրկնապատկված օրերի համար։

Հյուրանոցում ամրագրում կատարելու նպատակով քաղաքացիները նշված համակարգով՝ հաղորդագրությամբ, ուղարկել են պահանջված տվյալները, որից հետո, վերջինիս կողմից ուղարկված բանկային կամ այլ վճարային հաշվեհամարին են փոխանցել հյուրանոցային համարի արժեքը։ Այնուհետև վերջինս, չբացահայտվելու, խարդախությամբ հափշտակություն կատարելու իր հանցավոր մտադրությունը շարունակելու համար, հյուրանոցներում կատարել է ձևական ամրագրումներ, որի վերաբերյալ փաստաթուղթն ուղարկել է քաղաքացիներին։ Իսկ երբ գումարը հյուրանոցի հաշվեհամարին չի փոխանցվել, հյուրանոցի կողմից ամրագրումը չեղարկվել է: Արդյունքում՝ տղամարդը ստացել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիներից փոխանցված նշված գումարները, որն ընդհանուր կազմել է 9.340.200 ՀՀ դրամ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրան մեղադրանք է ներկայացվել ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին):

30-ամյա տղամարդու հաշիվների, հողամասերի վրա կալանք է դրվել: Քննության ընթացքում վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

17:45 04.07.2024

Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՀՀ Զինված ուժերի հրդեհավտանգ, պայթյունավտանգ, հատուկ կարևորության զորամասերում առաջացած հրդեհի մարման ժամանակ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի և Պաշտպանության նախարարության հրշեջ խմբերի համատեղ գործողությունների կատարելագործման նպատակով հունիսի 28-ին ՊՆ N զորամասում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր՝ […] ...

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

17:38 04.07.2024

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Արարատում՝ հունիսի 26-ին, ▪️ Հրազդանում՝ հունիսի 22-ին, ▪️ Վանաձորում՝ հունիսի 22-ին, 24-ին և 25-ին, ▪️ Ալավերդիում՝ հունիսի 22-ին, 23-ին, 26-ին և 28-ին։ ...

Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

17:29 04.07.2024

Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

Շարահրապարակում հրետանային ուսումնական ստորաբաժանման անձնակազմն է: Հրամանը լսելուն պես ժամկետայիններն անցնում են առաջադրված խնդրի կատարմանը: Սա ուսումնառության հերթական օրերից մեկը չէ. սկսվել է ուսումնական փուլի ամփոփիչ ստուգատեսը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում

17:20 04.07.2024

ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում

Պղպջակներ, պաղպաղակ, թխվածքաբլիթներ, մուլտհերոսներ, տիկնիկային ներկայացում, ուրախ պարեր լոռեցի երեխաների օրը տոն դարձնելու համար: ՀՀ Ազգային ժողովի այգում գրեթե ամեն տարի հունիսի 1-ին կազմակերպվել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տարի միջոցառումը չկայացավ Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների պատճառով: Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ որոշվել է հունիսմեկյան միջոցառումն անցկացնել աղետի […] ...

Գնել Սանոսյանը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

17:14 04.07.2024

Գնել Սանոսյանը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Ենոքավան -Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ 642 000 000 ՀՀ դրամ նախագծային արժեքով։ Ճանապարհի երկարությունը 6,3 կմ է։ Այս պահին իրականացվում են ճանապարհային պատվածքի, մայթերի և արհեստական կառուցվածքների իրականացման […] ...

Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

17:07 04.07.2024

Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2024 թվականի հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

BACK_TO_TOP