Հունգարիայի վարչապետը ժամանել է Կիև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+32.09 oC

Հունգարիայի վարչապետը ժամանել է Կիև

13:16 02.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր առավոտյան ժամանել է Կիև՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։

«Հանդիպման հիմնական թեման խաղաղության հասնելու հնարավորությունն է», – նրա խոսքերը մեջբերել է MTI լրատվական գործակալությունը:

Հավասին նշել է, որ Օրբանը և Զելենսկին «կքննարկեն նաև հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը»։

Սա Օրբանի առաջին այցն է Կիև Ուկրաինայում զինված հակամարտության բռնկման պահից ի վեր։ Ի տարբերություն Եվրամիության այլ երկրների ղեկավարների, Հունգարիայի կառավարության ղեկավարը դեմ է ուկրաինական բանակին զենք մատակարարելուն և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

18:07 04.07.2024

Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը

Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ նույն աղբյուրների՝ «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի 17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա […] ...

SHANTNEWS

18:00 04.07.2024

SHANTNEWS

Վարդավառի օրը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար

17:54 04.07.2024

Վարդավառի օրը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար: «Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 7-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» […] ...

Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

17:45 04.07.2024

Փրկարար ծառայությունն ու Պաշտպանության նախարարությունը համատեղ ուսումնավարժություն են անցկացրել

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՀՀ Զինված ուժերի հրդեհավտանգ, պայթյունավտանգ, հատուկ կարևորության զորամասերում առաջացած հրդեհի մարման ժամանակ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի և Պաշտպանության նախարարության հրշեջ խմբերի համատեղ գործողությունների կատարելագործման նպատակով հունիսի 28-ին ՊՆ N զորամասում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր՝ […] ...

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

17:38 04.07.2024

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Արարատում՝ հունիսի 26-ին, ▪️ Հրազդանում՝ հունիսի 22-ին, ▪️ Վանաձորում՝ հունիսի 22-ին, 24-ին և 25-ին, ▪️ Ալավերդիում՝ հունիսի 22-ին, 23-ին, 26-ին և 28-ին։ ...

Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

17:29 04.07.2024

Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

Շարահրապարակում հրետանային ուսումնական ստորաբաժանման անձնակազմն է: Հրամանը լսելուն պես ժամկետայիններն անցնում են առաջադրված խնդրի կատարմանը: Սա ուսումնառության հերթական օրերից մեկը չէ. սկսվել է ուսումնական փուլի ամփոփիչ ստուգատեսը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP