Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված արարողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+31.09 oC

Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված արարողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

12:54 02.07.2024

Հունիսի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կազմակերպության Ֆրանկոֆոն դեսպանների խմբի (GAFU) նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված արարողություն։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գաբոնի մշտական ներկայացուցիչ, Կազմակերպության Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Ռաշել Անիկ Օգուլա Ակիկոն (Rachel Annick Ogoula Akiko) և Ֆրանսիայում Մավրիկիոսի դեսպան, Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Վիժայան Վալայդոն (Vijayen VALAYDON)։

Իրենց ելույթներում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գաբոնի մշտական ներկայացուցիչը և Մավրիկիոսի դեսպանը շեշտել են, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանի բացառիկ դիվանագետ էր, ավագ ընկեր իր գործընկերների համար, ով իր փորձառությամբ և իմաստությամբ առաջնորդում էր մյուսներին։

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է այն անգնահատելի ավանդը, որ դեսպան Տեր-Ստեփանյանն ունեցել է 1991թ․-ից ի վեր նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացման և զարգացման գործում՝ անմնացորդ նվիրումով, ստեղծագործ և անսպառ եռանդով աշխատելով ինչպես ԱԳՆ կենտրոնական համակարգում, այնպես էլ այն բոլոր միջազգային հարթակներում և կազմակերպություններում, որտեղ ներկայացրել է Հայաստանը։

Հասմիկ Տոլմաջյանը անդրադարձել է նաև նախքան Հայաստանի անկախությունը Քրիստիան Տեր-Ստեփանյանի երկարամյա գործունեությանը Սփյուռքում՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը վերջինս ունեցել է Եվրախորհրդարանի կողմից 1987թ․ Հայոց Ցեղասպանության ճանաչման, այնուհետև՝ հանուն Հայոց անկախ պետականության վերականգնման ֆրանսիական հասարական-քաղաքական լայն շրջանակների աջակցության ապահովման գործում։ Նա շեշտել է նաև դեսպան Տեր-Ստեփանյանի գործունեությունն՝ ի նպաստ ԼՂ հայ բնակչության՝ իր հայրենի բնօրրանում ազատ, խաղաղ և արժանապատիվ ապրելու իրավունքի երաշխավորման։

Իր մշտանորոգ նախաձեռնությունների, անսահման նվիրումի շնորհիվ, մասնագիտական մեծ հմտությունների շնորհիվ՝ դիվանագիտական գործունեության բոլոր հարթակներում Քրիստիան Տեր-Ստեփանյանը վայելել է գործընկերների շրջանակում մեծ հեղինակություն ու անվերապահ հարգանք։

Դեսպան Տոլմաջյանը հիշեցրել է, որ դեսպան Տեր-Ստեփանյանի անմիջական դերակատարությամբ և նախագահությամբ էր նաև 2014 թվականին հիմնվել Ֆրանսիայի Ֆրանկոֆոն դեսպանների խումբը։ Լինելով երկխոսության, մշակութային բազմազանության, ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համագործակցության, համամարդկային արժեքների պաշտպանության առաջամարտիկ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը եղել է կազմակերպության նպատակներից բխող բազմաթիվ միջազգային նախաձեռնությունների ակունքներում։

Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է նաև այն կարևոր և շարունակական դերակատարությունը, որ Քրիստիան Տեր-Ստեփանյանն ունեցել ինչպես Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման, այնպես էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (ՖՄԿ) Հայաստանի անդամակցության և ֆրանկոֆոն ընտանիքում Հայաստանի արժանի և բարձր տեսանելի տեղն ապահովելու համար։ Դեսպան Տոլմաջյանը նշել է, որ ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցչի անմիջական ջանքերի շնորհիվ Հայաստանը 2027թ․ հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը՝ վստահություն հայտնելով, որ մարզական և մշակութային այդ մեծ իրադարձությունը նաև խորհրդանշական առիթ կլինի բացառիկ և հայրենանվեր դիվանագետին հարգանքի տուրք վերահաստատելու համար։

Արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ, դեսպան Տեր-Ստեփանյանի ընկերներ և հարազատներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

17:07 04.07.2024

Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2024 թվականի հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

17:00 04.07.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ […] ...

Զելենսկին նշել է նոր հակահարձակման անցնելու պայմանները

16:53 04.07.2024

Զելենսկին նշել է նոր հակահարձակման անցնելու պայմանները

Ուկրաինայի զինված ուժերի նոր հակահարձակումը կսկսվի այն ժամանակ, երբ Արևմուտքը ուկրաինական բանակին կմատակարարի բավականաչափ սպառազինություն։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այժմ մենք պահեստային 14 բրիգադ ունենք, որոնք համալրված չեն: Նրանք զենք չունեն»,- ասել է նա։ ...

Էրդողանը Դեմիրալի սկանդալային ժեստից հետո մեկնել է Գերմանիա

16:45 04.07.2024

Էրդողանը Դեմիրալի սկանդալային ժեստից հետո մեկնել է Գերմանիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Նիդերլանդներ-Թուրքիա խաղին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Էրդողանը հանդիպմանը ներկա գտնվելու որոշում է կայացրել Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի հետ կապված սկանդալի ֆոնին։ Ֆուտբոլիստը Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակչի Ավստրիայի դեմ խաղում (1։2) խփած գոլը […] ...

Ալեն Սիմոնյանը Տիգրան Ավինյանին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

16:34 04.07.2024

Ալեն Սիմոնյանը Տիգրան Ավինյանին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը: Այս մասին Ալեն Սիմոնյանը գրել է Տելեգրամի իր ալիքում: «Այսօր հայ կինոյի և թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք […] ...

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

16:25 04.07.2024

Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ: 2024թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, […] ...

BACK_TO_TOP