Հետախուզվողը ներկայացվել է պրոբացիայի ծառայություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+32.09 oC

Հետախուզվողը ներկայացվել է պրոբացիայի ծառայություն

12:37 02.07.2024

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին բաժին է ներկայացել 29-ամյա Գոռ Մ.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով

Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

17:38 04.07.2024

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Արարատում՝ հունիսի 26-ին, ▪️ Հրազդանում՝ հունիսի 22-ին, ▪️ Վանաձորում՝ հունիսի 22-ին, 24-ին և 25-ին, ▪️ Ալավերդիում՝ հունիսի 22-ին, 23-ին, 26-ին և 28-ին։ ...

Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

17:29 04.07.2024

Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

Շարահրապարակում հրետնային ուսումնական ստորաբաժանման անձնակազմն է: Հրամանը լսելուն պես ժամկետայիններն անցնում են առաջադրված խնդրի կատարմանը: Սա ուսումնառության հերթական օրերից մեկը չէ. սկսվել է ուսումնական փուլի ամփոփիչ ստուգատեսը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում

17:20 04.07.2024

ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում

Պղպջակներ, պաղպաղակ, թխվածքաբլիթներ, մուլտհերոսներ, տիկնիկային ներկայացում, ուրախ պարեր լոռեցի երեխաների օրը տոն դարձնելու համար: ՀՀ Ազգային ժողովի այգում գրեթե ամեն տարի հունիսի 1-ին կազմակերպվել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տարի միջոցառումը չկայացավ Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների պատճառով: Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ որոշվել է հունիսմեկյան միջոցառումն անցկացնել աղետի […] ...

Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

17:07 04.07.2024

Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2024 թվականի հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

17:00 04.07.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ […] ...

Զելենսկին նշել է նոր հակահարձակման անցնելու պայմանները

16:53 04.07.2024

Զելենսկին նշել է նոր հակահարձակման անցնելու պայմանները

Ուկրաինայի զինված ուժերի նոր հակահարձակումը կսկսվի այն ժամանակ, երբ Արևմուտքը ուկրաինական բանակին կմատակարարի բավականաչափ սպառազինություն։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այժմ մենք պահեստային 14 բրիգադ ունենք, որոնք համալրված չեն: Նրանք զենք չունեն»,- ասել է նա։ ...

BACK_TO_TOP