«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ստացված շուրջ 28մլն. դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել․ նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+27.09 oC

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ստացված շուրջ 28մլն. դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել․ նախաքննությունն ավարտվել է

11:12 02.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման հերթական դեպքի նախաքննությունը՝ մեկ անձի մասով:

Իրականացված վարութային և ապացուցողական հսկայածավալ գործողություններով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակիչը, 2021-2023թթ. ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Ապա թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարվել, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը:

Քննությամբ հիմնավորվել է, որ նշված անձը իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ սկսել է զբաղվել դեռևս 2021 թվականից և թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով 2022 թվականի կեսերից կառավարել է «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված խանութ-հարթակ, իսկ 2023թ․ սկզբին գնել է նման ևս մեկ խանութ-հարթակ:

Հիշյալ առցանց խանութ-հարթակների միջոցով երիտասարդը տելեգրամյան հարթակում գրանցված այլ խանութ-հարթակներից գնել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո այն բաժանել է տարբեր քաշերի և իրացնելու նպատակով տեղադրել իր իսկ կողմից ստեղծված թաքստոցներում, լուսանկարել դրանք՝ լուսանկարների վրա նշելով դրանց հստակ կոորդինատները և թմրամիջոցի ստույգ տեղի հուշումները:

Գնորդների կողմից պատվեր ստանալուց հետո երիտասարդը պահանջել է թմրամիջոցի դիմաց վճարվող գումարը փոխանցել իր՝ «Քոինբեյզ» հարթակում դեռևս 2021թ․ հունիսին ստեղծված մտացածին անվամբ օգտահաշվով նույնականացված կրիպտոարժութային դրամապանակներին, իսկ երբ հավաստիացել է, որ վճարումը կատարված է, գնորդներին առցանց եղանակով փոխանցել է թմրամիջոցի թաքստոցների լուսանկարները:

Հիշյալ եղանակով ձեռք բերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասը հայտնաբերվել և վերցվել է երիտասարդի բնակության վայրում և ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ։

Քննությամբ պարզվել է նաև, որ երիտասարդի կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով «Քոինբեյզ» հարթակում ստեղծված մտացածին անվամբ օգտահաշվով նույնականացված դրամապանակներին 2021թ․ հունիսից մինչև 2023թ․ ապրիլ ընկած ժամանակահատվածում տարատեսակ կրիպտոարժութային հաշիվներից մուտքագրվել է ընդհանուր 27.824.957 ՀՀ դրամին համարժեք՝ 1.6133 «Բիթքոին» (48.486 ԱՄՆ դոլար) և 269.7351 «Դաշքոին» (14.180 ԱՄՆ դոլար) տեսակի կրիպտոարժույթներ։

Այնուհետև հանցավոր գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով կրիպտորաժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից։

Փողերի լվացման այս սխեմայի կիրառմամբ երիտասարդի և քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 27.824.957 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Հանցավոր խմբի մյուս անդամների մասով, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր քրեական մեծ վարույթից առանձնացված՝ նշված սխեմայով ևս 6 անձի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ընդհանուր շուրջ 386․000․000 դրամի փողերի լվացում կատարելու ևս 3 դրվագով քրեական գործեր դատարան ուղարկելու մասին։

Սոցիալական ցանցերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ստացված եկամուտները կրիպտո և այլ արժույթների փոխակերպման, տարբեր հաշիվներով շրջանառության և տնօրինման (փողերի լվացման) դեմ համակարգված պայքարը, մյուս իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ, շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին

12:41 04.07.2024

ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։ Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների և մնացած բոլոր այլ սպառողների […] ...

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է. ՀՀ նախագահ

12:34 04.07.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։ Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային […] ...

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

12:28 04.07.2024

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

«Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, քաղաք Արթիկ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը

12:20 04.07.2024

Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստում քննարկեց և հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով որոշման նախագիծը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, […] ...

Երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել

12:12 04.07.2024

Երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողներն ու Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հուլիսի 3-ին, կեսգիշերն անց, համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ Սարյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Վարդենիսի բնակիչ՝ 27-ամյա և Երևանի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Մերսեդեսով» հանդերձ: Խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է առանց գրառման […] ...

SHANTNEWS

12:00 04.07.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP