ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+27.09 oC

ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է

11:05 02.07.2024

ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։

«Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։

Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» https://cabinet.harkadir.am , «Հետախուզումներ»

https://cabinet.harkadir.am/dahkcabinet/cabinet/debtorinfo/
թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, իսկ աշխատանքային օրերին՝ նաև

Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։

Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով»,-նշված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաղորդագրության  մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կբարձրանա 7-9 աստիճանով, հետո կրկին կնվազի

13:05 04.07.2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին կբարձրանա 7-9 աստիճանով, հետո կրկին կնվազի

Երևանում հուլիսի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին՝ երեկոյան ժամերին, 7-9-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 4-ի և 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, […] ...

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզման մեջ գտնվող անդամներից մեկը

12:57 04.07.2024

Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզման մեջ գտնվող անդամներից մեկը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2009թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը սեռական շահագործման նպատակով, իր […] ...

Բեռնատարում առկա փայտանյութն ու ներկայացված փաստաթղթերը չէին համապատասխանում

12:49 04.07.2024

Բեռնատարում առկա փայտանյութն ու ներկայացված փաստաթղթերը չէին համապատասխանում

ՆԳՆ ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ծառայություն իրականացնելիս Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը: Մեքենան բեռնված էր հաճարի, բոխի և կաղնի տեսակի 10 խմ փայտանյութով: Վանաձոր քաղաքի բնակիչ 59-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացրել է անհատ ձեռներեցի կողմից տրված փաստաթղթեր և հայտնել, որ փայտանյութը բեռնել է Մարց գյուղում: Կատարված ստուգումների […] ...

ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին

12:41 04.07.2024

ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։ Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների և մնացած բոլոր այլ սպառողների […] ...

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է. ՀՀ նախագահ

12:34 04.07.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։ Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային […] ...

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

12:28 04.07.2024

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

«Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, քաղաք Արթիկ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

BACK_TO_TOP