Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+27.09 oC

Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:58 02.07.2024

Հուլիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է. ՀՀ նախագահ

12:34 04.07.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։ Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային […] ...

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

12:28 04.07.2024

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

«Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, քաղաք Արթիկ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը

12:20 04.07.2024

Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստում քննարկեց և հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով որոշման նախագիծը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, […] ...

Երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել

12:12 04.07.2024

Երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողներն ու Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հուլիսի 3-ին, կեսգիշերն անց, համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ Սարյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Վարդենիսի բնակիչ՝ 27-ամյա և Երևանի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Մերսեդեսով» հանդերձ: Խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է առանց գրառման […] ...

SHANTNEWS

12:00 04.07.2024

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին

11:58 04.07.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր բազմամյա փորձառությունն ու նվիրումը լավագույնս կառաջնորդեն Նիդերլանդների բարեկամ ժողովրդին պատմական այս ժամանակաշրջանում։ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են […] ...

BACK_TO_TOP