ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+26.09 oC

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

10:52 02.07.2024

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։

Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ Համակարգն այժմ գործում է վեբ տարբերակով, հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգից օգտվելու համար, նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն (քայլերի հաջորդականության վերաբերյալ ուղեցույց): Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Անձի նույնականացումից և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելուց հետո ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիրը ներկայացնում են ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքէջի միջոցով՝ «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժնում՝ սեղմելով https://self-portal.taxservice.am/ հղումը։ Ի դեպ, հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացիները, որոնք չունեն հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), այն պարզեցված եղանակով կարող են անմիջապես ստանալ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում՝ եկամուտների հայտարարագրի ներկայացման գործընթացը սկսելուց առաջ (հայտարարագիր ներկայացնելու քայլերի հաջորդականության ուղեցույցը)։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար 2024 թվականին հայտարարագիր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձինք)․

2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
Կոմիտեն, միաժամանակ, հիշեցնում է, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն․ առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, ապա 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում՝ տուգանք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․1-րդ հոդվածով սահմանված չափերով։

Ուշադրություն․ Հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող հարկվող եկամուտների (օրինակ, գույքի վարձակալությունից այլ ֆիզիկական անձից ստացված վարձակալական վճարների) մասով ֆիզիկական անձինք (եկամտային հարկը ինքնուրույն հաշվարկելու և վճարելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք) տվյալ հաշվետու տարվա համար Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) և հաշվարկված եկամտային հարկը վճարում են պետական բյուջե:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

11:52 04.07.2024

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ՄՔԾ ԱՎՎ աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԱՎՎ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 47-ամյա Վարդան Պ.-ն: Նա ապրիլի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Ճապոնիայում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:44 04.07.2024

Ճապոնիայում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի կենտրոնական հատվածում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի հարեւան Չիբա պրեֆեկտուրայում՝ 50 կմ խորության վրա։ Երկրաշարժից հետո զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չկա, հայտարարվել է ցունամիի սպառնալիքի մասին, բայց հետո այն չեղարկվել է։ ...

Թրամփը կարծում է, որ Բայդենը դուրս կգա ընտրապայքարից

11:35 04.07.2024

Թրամփը կարծում է, որ Բայդենը դուրս կգա ընտրապայքարից

Հանրապետական ​​կուսակցության թեկնածու և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հունիսի 27-ին «անհաջող բանավեճից հետո» պետության գործող ղեկավար Ջո Բայդենը հանելու է իր թեկնածությունը, որից հետո փոխնախագահ Քամալա Հարիսը կդառնա դեմոկրատ թեկնածու։ «Նա (Բայդենը) պարզապես դուրս է մնացել մրցավազքից, դուք տեսնում եք, որ նա դուրս է մղվում մրցավազքից», – մեջբերում է  Daily Beast-ը քաղաքական […] ...

Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

11:28 04.07.2024

Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Բելառուսի անդամակցության մասին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): «Շանհայի համագործակցության կազմակերպությանը Բելառուսի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին որոշումն ընդունված է»,- ասել է Տոկաևը ՇՀԿ-ին հանրապետության անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Այդ կապակցությամբ Ղազախստանի ղեկավարը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Բելառուսը դարձավ կազմակերպության 10-րդ անդամը։ Հուլիսի 4-ին Աստանայում բացվել է ՇՀԿ […] ...

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

11:20 04.07.2024

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բացվել է շուրջ 40 հազար ընտրատեղամաս։ Դրանք կաշխատեն մինչև ժամը 22:00-ն: Քվեարկության արդյունքների հիման վրա կբաշխվի 650 տեղ Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում, իսկ մանդատների մեծամասնությունը նվաճած կուսակցությունը իրավունք կունենա կազմելու Նորին Մեծության կառավարությունը։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:05 04.07.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 12, ֆիզիկական ներգործության՝ 9, խարդախության՝ 8, […] ...

BACK_TO_TOP