Իրանում հայտարարել են Իսրայելի ներխուժման դեպքում «Հըզբոլլահին» աջակցելու պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+25.09 oC

Իրանում հայտարարել են Իսրայելի ներխուժման դեպքում «Հըզբոլլահին» աջակցելու պատրաստակամության մասին

10:26 02.07.2024

Իրանն ամեն ինչ կանի շիական «Հըզբոլլահ» շարժմանը աջակցելու համար, եթե Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Միջազգային հարաբերությունների Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։

«Նման իրավիճակում մենք այլ ելք չենք ունենա, քան բոլոր միջոցներով աջակցել «Հըզբոլլահին»», -պատասխանել է Խարազին այն հարցին, թե Իրանը ռազմական աջակցություն կցուցաբերի՞ շիա շարժմանը լայնամասշտաբ հակամարտության դեպքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:44 04.07.2024

Ճապոնիայում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի կենտրոնական հատվածում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի հարեւան Չիբա պրեֆեկտուրայում՝ 50 կմ խորության վրա։ Երկրաշարժից հետո զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չկա, հայտարարվել է ցունամիի սպառնալիքի մասին, բայց հետո այն չեղարկվել է։ ...

Թրամփը կարծում է, որ Բայդենը դուրս կգա ընտրապայքարից

11:35 04.07.2024

Թրամփը կարծում է, որ Բայդենը դուրս կգա ընտրապայքարից

Հանրապետական ​​կուսակցության թեկնածու և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հունիսի 27-ին «անհաջող բանավեճից հետո» պետության գործող ղեկավար Ջո Բայդենը հանելու է իր թեկնածությունը, որից հետո փոխնախագահ Քամալա Հարիսը կդառնա դեմոկրատ թեկնածու։ «Նա (Բայդենը) պարզապես դուրս է մնացել մրցավազքից, դուք տեսնում եք, որ նա դուրս է մղվում մրցավազքից», – մեջբերում է  Daily Beast-ը քաղաքական […] ...

Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

11:28 04.07.2024

Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Բելառուսի անդամակցության մասին Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ): «Շանհայի համագործակցության կազմակերպությանը Բելառուսի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին որոշումն ընդունված է»,- ասել է Տոկաևը ՇՀԿ-ին հանրապետության անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Այդ կապակցությամբ Ղազախստանի ղեկավարը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Բելառուսը դարձավ կազմակերպության 10-րդ անդամը։ Հուլիսի 4-ին Աստանայում բացվել է ՇՀԿ […] ...

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

11:20 04.07.2024

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բացվել է շուրջ 40 հազար ընտրատեղամաս։ Դրանք կաշխատեն մինչև ժամը 22:00-ն: Քվեարկության արդյունքների հիման վրա կբաշխվի 650 տեղ Համայնքների պալատում՝ խորհրդարանի ստորին պալատում, իսկ մանդատների մեծամասնությունը նվաճած կուսակցությունը իրավունք կունենա կազմելու Նորին Մեծության կառավարությունը։ ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին

11:13 04.07.2024

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:   ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:05 04.07.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 12, ֆիզիկական ներգործության՝ 9, խարդախության՝ 8, […] ...

BACK_TO_TOP