Ռոնալդուն արտասվել է Եվրո-2024-ի եզրափակչում ավելացված ժամանակում 11 մետրանոցը չիրացնելուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+25.09 oC

Ռոնալդուն արտասվել է Եվրո-2024-ի եզրափակչում ավելացված ժամանակում 11 մետրանոցը չիրացնելուց հետո

09:50 02.07.2024

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սլովենների հետ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղում առաջին լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին չիրացրեց 11 մետրանոցը։

Ռոնալդուի 11 մետրանոց հարվածը անվրեպ հետ մղեց Սլովենիայի դարպասապահ Յան Օբլակը։ Խաղում հաշիվը 0:0 է։ Լրացուցիչ ժամանակների ընդմիջմանը Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները։ 39-ամյա խաղացողին խաղընկերները մխիթարել են։

Նշենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն ոչ մի գոլ չի խփել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին

11:13 04.07.2024

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:   ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:05 04.07.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 12, ֆիզիկական ներգործության՝ 9, խարդախության՝ 8, […] ...

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լռության օր է սկսվել

10:58 04.07.2024

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լռության օր է սկսվել

Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ լռության օրը։ Երկու թեկնածուներ՝ պահպանողական Սայիդ Ջալիլին և ռեֆորմիստ Մասուդ Փեզեշկիանը ավարտել են իրենց նախընտրական քարոզարշավը, քարոզչությունն այսօր արգելված է։ Հունիսի 28-ին Իսլամական Հանրապետությունում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Մասնակցել է չորս թեկնածու։ Նրանցից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին, ինչը կապահովեր հաղթանակն առաջին […] ...

Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը

10:50 04.07.2024

Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը

Ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակներում Մ-1 միջպետական ճանապարհի Մաստարայի և Լանջիկի տրանսպորտային հանգույցներում գործարկվել է արտաքին լուսավորության համակարգը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Առաջիկա օրերին կգործարկվի նաև Մ-6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածի արտաքին լուսավորությունը։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

10:42 04.07.2024

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես […] ...

BACK_TO_TOP