Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ. Հենրիխ Մխիթարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+21.09 oC

Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ. Հենրիխ Մխիթարյան

21:30 01.07.2024

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է կրտսեր սերնդի համար օրինակ լինելու, սպորտային մաքսիմալիզմի և կարգապահության մասին։

«Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար: Դա նշանակում է, որ դեռևս պիտանի եմ ֆուտբոլին, այն երեխաներին, որոնք ցանկանում են ֆուտբոլով զբաղվել: Ես էլ փորձում եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ սպասելիքները, ու հենց նրանք էլ ինձ ուժ ու մոտիվացիա են տալիս, որ կարողանամ բարձր մակարդակով խաղալ և նրանց ինձնով ուրախանալու ու հպարտանալու առիթներ տալ»,-նշել է Մխիթարյանը Armenian Soccer-ի հետ զրույցում։

Հարցին թե սպորտային մաքսիմալիզմը տարիքի հետ ավելանում է, թե՞ նվազում, Մխիթարյանը պատասխանել է, որ միշտ է մաքսիմալիստական․ «Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ՝ անկախ նրանից, թե որ դիրքում եմ խաղում: Այս տարի ընդամենը 2 գոլ խփեցի ու շատ եմ ցավում դրա համար, որովհետև գիտեմ՝ կարող էի ավելին, բայց չեմ դժգոհում, քանի որ մեր ընդհանուր թիմային նպատակը Սկուդետտոն հաղթելն էր, ինչն իրականացրինք: Ես էլ դարձա թիմի լավագույն ասիստենտը, բայց իմ անհատական ամբիցիաները միշտ բարձր են. գալիք մրցաշրջանի համար ցանկանում եմ ավելի շատ գոլեր ու գոլային փոխանցումներ ունենալ իմ ակտիվում»:

Վաղ տարիքից իր կարգապահությամբ հայտնի մարզիկը այսօր էլ նույն սկզբունքով է մոտենում առհասարակ ամեն ինչին։ Եվ թերևս այդ բանաձևի մեջ է Մխիթարյանի գաղտնիքը, որ ֆուտբոլն ընտանիքին չի խանգարում, ընտանիքն էլ ֆուտբոլային գործերին։

«Փորձում եմ պունկտուալ ու կարգապահ լինել՝ անկախ նրանից, թե ինչ եմ անում՝ մարզմա՞ն եմ գնում, երեխայի՞ն եմ մանկապարտեզ տանում կամ վերցնում այնտեղից: Այսկերպ նաև կարգապահության օրինակ ես ծառայում երեխաներիդ համար, որովհետև որքան էլ փորձես բառերով սովորեցնել, միևնույն է՝ նրանք ծնողներին նայելով են սովորում, գործողություններին են նայում: Դրա համար էլ փորձում եմ օրինակով ցույց տալ տղայիս, թե ինչպիսին է պետք լինել: Կարգապահության առումով ամեն ինչ նույնն է մնացել. ֆուտբոլն ընտանիքին չի խանգարում, ընտանիքն էլ ֆուտբոլային գործերին չի խանգարում. այսինքն՝ միշտ ժամանակին եմ գնում մարզումների… առայժմ, տանն էլ փորձում եմ ամեն ինչով օգնել՝ այդկերպ ևս օրինակ լինելով տղայիս համար»,- նկատել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2023/24 մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

21:40 03.07.2024

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: ...

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

21:29 03.07.2024

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի […] ...

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

21:17 03.07.2024

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: ...

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

21:06 03.07.2024

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: «Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում: ...

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

20:54 03.07.2024

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթրուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է։ Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի պատվիրակությանը

20:43 03.07.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի պատվիրակությանը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։ Կողմերն արդյունավետ են համարել վերջին տարիների գործակցությունը՝ առանձնացնելով շենքերի էներգախնայողությանն ուղղված ծրագրերը, էներգաարդյունավետության վերաբերյալ նորմերի մշակումը և օրենսդրական դաշտի բարելավումը։ Նաթիա Նացվլիշվիլին […] ...

BACK_TO_TOP