Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոյապի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+20.09 oC

Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոյապի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

20:45 01.07.2024

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 139-րդ լիագումար նստաշրջանին հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինության (DGII) համատեղ կարծիքը։

Արդարադատության նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակումը նախատեսվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով։

Նախագծով սահմանվել են հանրային և մասնավոր կյանքի տարբեր ոլորտներում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներն ու դրանց իրացման հիմքերը, այդ իրավունքների երաշխավորման հետ կապված՝ պետական մարմինների պարտականությունները, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի ձևավորման և գործունեության հիմքերը։

Վենետիկի հանձնաժողովը և ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինությունը ողջունել են Հայաստանի ջանքերը՝ վերսկսելու նախագծի լրամշակման գործընթացը և նշել, որ այն կնպաստի ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին։

Համատեղ կարծիքով ներկայացվել են նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ՝ կապված ազգային փոքրամասնությունների հասկացության, շրջանակի, իրենց լեզուն գործածելու ազատության և կրթության իրավունքի ապահովման երաշխիքների, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի կազմավորման կանոնների ու մանդատի և այլ հարցերի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

21:49 03.07.2024

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի, Պաղեստինի և Սիրիայի հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Սիրիայի հարցերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ Անկարան […] ...

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

21:40 03.07.2024

Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: ...

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

21:29 03.07.2024

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի […] ...

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

21:17 03.07.2024

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: ...

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

21:06 03.07.2024

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: «Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում: ...

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

20:54 03.07.2024

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթրուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է։ Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց […] ...

BACK_TO_TOP