ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+21.09 oC

ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

20:38 01.07.2024

ՀՀ նախագահի հրամանագրով Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սարգիս Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,-նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գոռ Գասպարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գոռ Գասպարյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-նշված է հրամանագրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

20:54 03.07.2024

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթրուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է։ Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի պատվիրակությանը

20:43 03.07.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի պատվիրակությանը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։ Կողմերն արդյունավետ են համարել վերջին տարիների գործակցությունը՝ առանձնացնելով շենքերի էներգախնայողությանն ուղղված ծրագրերը, էներգաարդյունավետության վերաբերյալ նորմերի մշակումը և օրենսդրական դաշտի բարելավումը։ Նաթիա Նացվլիշվիլին […] ...

Պեսկովը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության մասին

20:35 03.07.2024

Պեսկովը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեծ ծավալի երկկողմ առևտրաշրջանառություն և համագործակցում են բոլոր ոլորտներում: «Մենք զարգացրել ենք առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ, ունենք Չինաստանի հետ ապրանքաշրջանառության շատ մեծ ծավալ, որը կազմել է 200 միլիարդ դոլար»,- նշել է Կրեմլի խոսնակը։ «Կան որոշակի խնդիրներ, բայց նման լայն շրջանակը չի […] ...

Եվրո-2024-ը լքում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով․ Ռումինիայի հավաքականի մարզիչ

20:25 03.07.2024

Եվրո-2024-ը լքում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով․ Ռումինիայի հավաքականի մարզիչ

Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Յորդենեսկուն խոսել է Նիդերլանդների ընտրանու հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ խաղի արդյունքների մասին։ «Կարծում եմ, որ մենք պետք է նայենք ավելի լայն պատկերին: Խմբում առաջին տեղն ենք գրավել։ Այո, այսօր մեր գեղեցիկ պատմությունն ավարտվեց, բայց մենք մրցաշարից հեռանում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով։ Ուզում եմ շնորհավորել […] ...

Գլոբալ տաքացման գենդերային ազդեցությունը

20:16 03.07.2024

Գլոբալ տաքացման գենդերային ազդեցությունը

Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Կլիմայի Ազդեցության Հետազոտական Ինստիտուտի (PIK) ուսումնասիրությունները ցույց են տվել կլիմայի փոփոխության գենդերային նշանակալի ազդեցությունները աղքատ ընտանիքների կանանց և աղջիկների վրա՝ ընդգծելով հատկապես ջրի հավաքման բեռի ավելացումը: Հոդվածը ներկայացնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Մինչև 2050 թվականը կլիմայի փոփոխությունը կարող է ստիպել կանանց ամբողջ աշխարհում մինչև 30% և ավելի ժամանակ ծախսել ջուր […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

20:07 03.07.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարուստ օրակարգի մի շարք հարցեր՝ վստահություն հայտնելով, որ ռազմավարական գործընկերության զարգացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացմանը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումից հետո իր այս առաջին այցը և կայացած քննարկումները վկայում […] ...

BACK_TO_TOP