Դպրոցների ու մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+21.09 oC

Դպրոցների ու մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

20:24 01.07.2024

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։

Գյուլագարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում հետևել է ՀՀ կառավարություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող մանկապարտեզների կառուցման աշխատանքներին:

Կուրթանի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը 82 մլն 147 հազար դրամ է, որից (70 տոկոսը պետության և 30 տոկոսը համայնքային ներդրումն է): Նախատեսվում է 1991թ. կառուցված 7 հատվածներից բաղկացած մանկապարտեզի 4 հատվածների հիմնանորոգում՝ 60 երեխայի համար(երկու խումբ)։ Նախատեսվում է նաև բակի բարեկարգում։

Վարդաբլուրի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը 153 մլն 120 հազար դրամ է, որից (70 տոկոսը պետության և 30 տոկոսը համայնքային ներդրումն է) :Կառուցվում է մեկհարկանի, մասնակի նկուղային հարկով շինություն՝ նախատեսված 30 սաների համար: Նախատեսված է նաև տարածքի բարեկարգում, ցանկապատում, խաղահրապարակի կառուցում:

Նախատեսվում է մանկապարտեզները շահագործման հանձնել մինչև նոյեմբերի 1֊ը, թեև շինարարաները խոստանում են աշխատանքներն ավարտել ավելի վաղ։

Մարզպետն ընթացիկ աշխատանքների հետ կապված մի շարք դիտարկումներ է արել: Նա կարևորել է աշխատանքները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը և նշել, որ անորակ որևէ աշխատանք չի ընդունվելու և չի ֆինանսավորվելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

21:17 03.07.2024

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: ...

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

21:06 03.07.2024

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: «Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում: ...

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

20:54 03.07.2024

Գերմանիայում 19 թուրք երկրպագու է ձերբակալվել

19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթրուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է։ Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի պատվիրակությանը

20:43 03.07.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի պատվիրակությանը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։ Կողմերն արդյունավետ են համարել վերջին տարիների գործակցությունը՝ առանձնացնելով շենքերի էներգախնայողությանն ուղղված ծրագրերը, էներգաարդյունավետության վերաբերյալ նորմերի մշակումը և օրենսդրական դաշտի բարելավումը։ Նաթիա Նացվլիշվիլին […] ...

Պեսկովը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության մասին

20:35 03.07.2024

Պեսկովը՝ Ռուսաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մեծ ծավալի երկկողմ առևտրաշրջանառություն և համագործակցում են բոլոր ոլորտներում: «Մենք զարգացրել ենք առևտրատնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ, ունենք Չինաստանի հետ ապրանքաշրջանառության շատ մեծ ծավալ, որը կազմել է 200 միլիարդ դոլար»,- նշել է Կրեմլի խոսնակը։ «Կան որոշակի խնդիրներ, բայց նման լայն շրջանակը չի […] ...

Եվրո-2024-ը լքում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով․ Ռումինիայի հավաքականի մարզիչ

20:25 03.07.2024

Եվրո-2024-ը լքում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով․ Ռումինիայի հավաքականի մարզիչ

Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Յորդենեսկուն խոսել է Նիդերլանդների ընտրանու հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչ խաղի արդյունքների մասին։ «Կարծում եմ, որ մենք պետք է նայենք ավելի լայն պատկերին: Խմբում առաջին տեղն ենք գրավել։ Այո, այսօր մեր գեղեցիկ պատմությունն ավարտվեց, բայց մենք մրցաշարից հեռանում ենք վառվող աչքերով և ապագայի հանդեպ հավատով։ Ուզում եմ շնորհավորել […] ...

BACK_TO_TOP