Պարգևատրվել են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+26.09 oC

Պարգևատրվել են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողները

17:10 01.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպված «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողներին:

Մրցույթի շրջանակում 8 օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ մարզիկների օլիմպիական նվաճումների, ինչպես նաև բուն Օլիմպիական խաղերի վերաբերյալ տարաբնույթ հարցեր: Համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Մրցութային 8 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 300 պատասխան:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է հաղթողներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար:

«Առջևում մեզ սպասվում է մարզական, թերևս, ամենագլխավոր իրադարձությունը, որը 4 տարին մեկ է տեղի ունենում: Ուրախ եմ, որ կարևորել ու ձեր մասնակցությունն եք ունեցել մրցույթին՝ հաջողության հասնելով: Սպորտը հիանալի զարգացնում է ռազմավարական մտածողությունը, կամքի ուժը, հոգեբանական մի շարք կարևոր հատկանիշներ, ինչպես նաև նպաստում է սոցիալականացմանը: Սպորտը, իսկապես, շատ հետաքրքիր աշխարհ է, որն անընդհատ բացահայտելու կարիք ունի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ սպորտի հանդեպ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում միայն կավելանա և վարակիչ կլինի նաև իրենց դասընկերների համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար և մասնակիցներին կոչ արել զբաղվել սպորտով, թեկուզ՝ սիրողական մակարդակով. «Սպորտն առողջություն է, կեցվածք: Սպորտը նաև պայքարի տենչ է ու մարդու մեջ դաստիարակում է պայքարելու և հաղթելու ջիղը: Միշտ եղեք սպորտի մեջ ու ձեր ուժերը փորձեք նաև սիրողական մրցաշարերում»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է մասնակիցների հետ, հետաքրքրվել նրանց սպորտային նախասիրություններով:

ՀՊՄՀ հենակետային վարժարանի 12-րդ դասարանի պատմահասարակագիտական ենթահոսքի աշակերտ Հայկ Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով նմանօրինակ մրցույթների համար, կարևորել է հայ մարզիկների անցած ճանապարհի հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունները: Անդրադառնալով Փարիզ-2024-ից ունեցած սպասելիքներին՝ նա, մասնավորապես, նշել է. «Ուղեգրերի թիվը, գուցե, շատ չէ, բայց նայելով մեր օլիմպիականներին՝ համոզվում ենք, որ շատ ուժեղ ու անվանի մարզիկներ ունենք, որոնցից առնվազն 4-ը ոսկե մեդալի իրական հավակնորդներ են: Հուսանք՝ հաջողությունը մեր մարզիկների կողմը կլինի»:

Այնուհետև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագրեր և խրախուսական նվերներ են հանձնել հաղթող մասնակիցներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Փարիզի Օլիմպիական խաղերի հետ կապված հեռանկարներին, Հայաստանում կազմակերպվող միջազգային խոշոր մրցաշարերին, սպորտի հանրահռչակմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև սիրողական մարզիկների համար նախատեսված «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սպորտի մրցաշարերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 03.07.2024

SHANTNEWS

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

17:54 03.07.2024

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա, Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է […] ...

Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

17:47 03.07.2024

Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը  և նրա 5 անչափահաս երեխաները: Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ

17:41 03.07.2024

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձեւերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը: Հարցս հնչեցնում եմ դեռեւս չկարգավորված ղարաբաղյան հակամարտության եւ անվտանգային […] ...

Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ

17:33 03.07.2024

Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55-ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին

17:23 03.07.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամներին՝ առաջնորդությամբ Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Սարգսյանի։ Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ […] ...

BACK_TO_TOP