Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոպայի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+25.09 oC

Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոպայի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

16:39 01.07.2024

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 139-րդ լիագումար նստաշրջանին հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինության (DGII) համատեղ կարծիքը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից:

Արդարադատության նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակումը նախատեսվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով։

Նախագծով սահմանվել են հանրային և մասնավոր կյանքի տարբեր ոլորտներում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքներն ու դրանց իրացման հիմքերը, այդ իրավունքների երաշխավորման հետ կապված՝ պետական մարմինների պարտականությունները, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի ձևավորման և գործունեության հիմքերը։

Վենետիկի հանձնաժողովը և ԵԽ ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինությունը ողջունել են Հայաստանի ջանքերը՝ վերսկսելու նախագծի լրամշակման գործընթացը և նշել, որ այն կնպաստի ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի ՀՀ օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին։

Համատեղ կարծիքով ներկայացվել են նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ՝ կապված ազգային փոքրամասնությունների հասկացության, շրջանակի, իրենց լեզուն գործածելու ազատության և կրթության իրավունքի ապահովման երաշխիքների, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի կազմավորման կանոնների ու մանդատի և այլ հարցերի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

17:54 03.07.2024

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա, Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է […] ...

Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

17:47 03.07.2024

Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը  և նրա 5 անչափահաս երեխաները: Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ

17:41 03.07.2024

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել տարեկան նստաշրջանի ժամանակ

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի խոսքս սկսել լեգիտիմ հարցով՝ արդյո՞ք մենք բավարար ջանքեր գործադրում ենք կյանքի կոչելու մեր իսկ կողմից որդեգրված բանաձեւերը՝ դրանով իսկ նպաստելով մեր կազմակերպության հեղինակությանը: Հարցս հնչեցնում եմ դեռեւս չկարգավորված ղարաբաղյան հակամարտության եւ անվտանգային […] ...

Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ

17:33 03.07.2024

Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55-ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին

17:23 03.07.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին

Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամներին՝ առաջնորդությամբ Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Սարգսյանի։ Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու նպատակով Շիրակի մարզում ստեղծվել է աշխատանքային խումբ

17:16 03.07.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու նպատակով Շիրակի մարզում ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր աշխատանքային օրերին կպատասխանի մարզպետի աշխատակազմ դիմած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելը, նրանց հոգսերը թեթևացնելն ու […] ...

BACK_TO_TOP