«Օպելի» 53-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+26.09 oC

«Օպելի» 53-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

13:15 01.07.2024

Հունիսի 30-ին, ժամը 16.45-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներին: «Մերսեդես Բենցի» և «Օպելի» վարորդները, «ԲՄՎ»-ի ուղևորը և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» 53-ամյա ուղևոր Աննա Գ.-ն մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

18:24 03.07.2024

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել հաջորդ տարի 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ դաշինքի անդամ երկրներն այդ հարցում համաձայնության են եկել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ։ Հենց Վաշինգտոնում դաշինքի երկրները համաձայնագիր կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն […] ...

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:16 03.07.2024

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը […] ...

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

18:07 03.07.2024

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Հուլիսի 3-ին` ժամը 11:58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 […] ...

SHANTNEWS

18:00 03.07.2024

SHANTNEWS

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

17:54 03.07.2024

Հայաստանը և Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են, որ ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա, Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է […] ...

Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

17:47 03.07.2024

Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը  և նրա 5 անչափահաս երեխաները: Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

BACK_TO_TOP