Վերջին 3 օրում գրանցվել է 53 պատահար. 4 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.41
  • 417.71
WEATHER
+26.09 oC

Վերջին 3 օրում գրանցվել է 53 պատահար. 4 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:57 01.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, հոգեկան ներգործության՝ 13, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 12-ական, անձնական ունեցվածքի գողության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7-ական, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և փաստաթղթի կեղծիքի՝ 6-ական, թմրանյութի իրացման ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և ինքնավնասման՝ 3-ական, մարդու առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության ու բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, ապօրինի ազատությունից զրկելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 5 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, ավտոմեքենայի գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար. 4 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

18:42 03.07.2024

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի […] ...

Եգիպտոսի նախագահը պաշտպանության նոր նախարար է նշանակել

18:34 03.07.2024

Եգիպտոսի նախագահը պաշտպանության նոր նախարար է նշանակել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին նոր կառավարության երդմնակալությունից առաջ փոխել է երկրի պաշտպանության նախարարին։ Այսպիսի հայտարարություն է արել «Al-Youm as-Sabia» տեղեկատվական պորտալը։ Պորտալի փոխանցմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Սուեզ նահանգի նախկին նահանգապետ Աբդել Մագիդ Սաքրը, ով նախկինում ալ Սիսիի հրամանագրով ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Հունիսի 29-ին Եգիպտոսի կառավարական կառույցների աղբյուրները հայտնել են, որ […] ...

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

18:24 03.07.2024

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել հաջորդ տարի 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ դաշինքի անդամ երկրներն այդ հարցում համաձայնության են եկել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ։ Հենց Վաշինգտոնում դաշինքի երկրները համաձայնագիր կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն […] ...

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

18:16 03.07.2024

Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը […] ...

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

18:07 03.07.2024

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ

Հուլիսի 3-ին` ժամը 11:58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 […] ...

SHANTNEWS

18:00 03.07.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP