ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.45
  • 415.99
WEATHER
+17.09 oC

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

20:58 30.06.2024

Հունիսի 30-ին, ժամը 16:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1995 թ.), «Opel» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1993 թ.) և «BMW» (վարորդ՝ Դ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 1971 թ.) մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ. Հ.-ն, Գ. Ա.-ն, «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Բ.-ն (ծնված 2005 թ.), Լ. Պ.-ն (ծնված 2001 թ.), Ն. Ա.-ն (ծնված 2012 թ.) և «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է ունեցել քաղաքացիների հետ

09:28 03.07.2024

Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է ունեցել քաղաքացիների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է ունեցել քաղաքացիների հետ։ «Այսպիսին էր 7-րդ հեծանվային զբոսանքը»,-ներկայացված տեսանյութին կից գրել է Փաշինյանը։ ...

Գագիկ Սուրենյանն առաջարկել է պատրաստվել նոր տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին

09:04 03.07.2024

Գագիկ Սուրենյանն առաջարկել է պատրաստվել նոր տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին

Վաղվանից 3 օր տաքանում ենք, չորանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին։ Այս մասին Ֆեյսբույքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...

Ադրբեջանի իշխանությունները սկսել են գիտակցել, որ ի վիճակի չեն պատշաճ ձևով կազմակերպել կլիմային նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսը

23:10 02.07.2024

Ադրբեջանի իշխանությունները սկսել են գիտակցել, որ ի վիճակի չեն պատշաճ ձևով կազմակերպել կլիմային նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսը

Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել օտարերկրյա լրագրողներին լուսաբանել Բաքվում կայացած միջազգային ֆորումի աշխատանքը: Այն նվիրված էր էներգետիկ խնդիրներին ու անց էր կացվում Բաքվում նոյեմբերին գումարվելիք ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Այդ կապակցությամբ բրիտանական Guardian-ը իր էջերում կրկին հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Ադրբեջանը այն երկիրն էր, ուր կարելի էր միջազգային այդպիսի մեծ միջոցառում անցկացնել: Ի՞նչ […] ...

Որո՞նք են պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

22:30 02.07.2024

Որո՞նք են պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

Ֆրանսիայի հետ ռազմական գործարքը բավականին մեծ ռեզոնանս առաջացրեց: Բայց բացի Ֆրանսիայից, ռազմական ու պաշտպանական ոլորտում Հայաստանը ձգտում է կապեր ստեղծել նաև այլ երկրների հետ: Դրանց էությունն ու ակնկալվող արդյունքները քննարկել ենք «Ապրի Արմենիա» հետազոտական ինստիտուտի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում: ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

22:18 02.07.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Զաքարյանի թեկնածությունը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Նշանակվել են Դավթաշեն և Ավան Տարածքային կազմակերպությունների խորհրդի և վերահսկողի ընտրության օրերը։ ...

SHANTNEWS

22:00 02.07.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP