Սի Ծինփինը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.45
  • 415.99
WEATHER
+19.09 oC

Սի Ծինփինը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին

14:40 30.06.2024

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 2-6-ը միջազգային շրջագայություն կկատարի, որի ընթացքում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, կայցելի Ղազախստան ու Տաջիկստան։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Հուլիսի 2-6-ը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Աստանայում կմասնակցի ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին և պետական ​​այցեր կկատարի Ղազախստանի Հանրապետություն և Տաջիկստանի Հանրապետություն»,-ասված է Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայի Անկախության պալատում։ Ակնկալվում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը ներկա կլինի: Հանդիպմանը հրավիրված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և որոշ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի իշխանությունները սկսել են գիտակցել, որ ի վիճակի չեն պատշաճ ձևով կազմակերպել կլիմային նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսը

23:10 02.07.2024

Ադրբեջանի իշխանությունները սկսել են գիտակցել, որ ի վիճակի չեն պատշաճ ձևով կազմակերպել կլիմային նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսը

Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել օտարերկրյա լրագրողներին լուսաբանել Բաքվում կայացած միջազգային ֆորումի աշխատանքը: Այն նվիրված էր էներգետիկ խնդիրներին ու անց էր կացվում Բաքվում նոյեմբերին գումարվելիք ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Այդ կապակցությամբ բրիտանական Guardian-ը իր էջերում կրկին հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Ադրբեջանը այն երկիրն էր, ուր կարելի էր միջազգային այդպիսի մեծ միջոցառում անցկացնել: Ի՞նչ […] ...

Որո՞նք են պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

22:30 02.07.2024

Որո՞նք են պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

Ֆրանսիայի հետ ռազմական գործարքը բավականին մեծ ռեզոնանս առաջացրեց: Բայց բացի Ֆրանսիայից, ռազմական ու պաշտպանական ոլորտում Հայաստանը ձգտում է կապեր ստեղծել նաև այլ երկրների հետ: Դրանց էությունն ու ակնկալվող արդյունքները քննարկել ենք «Ապրի Արմենիա» հետազոտական ինստիտուտի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում: ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

22:18 02.07.2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Զաքարյանի թեկնածությունը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Նշանակվել են Դավթաշեն և Ավան Տարածքային կազմակերպությունների խորհրդի և վերահսկողի ընտրության օրերը։ ...

SHANTNEWS

22:00 02.07.2024

SHANTNEWS

Բժիշկը շոգին ճիշտ սնվելու խորհուրդներ է տվել

21:57 02.07.2024

Բժիշկը շոգին ճիշտ սնվելու խորհուրդներ է տվել

Շոգ եղանակին պետք է ավելի շատ ջուր խմել և խուսափել տապակած մթերքներից, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում նշել է շոգին ճիշտ սնվելու միջոց։ Դիետոլոգի խոսքով՝ անոմալ շոգի ժամանակ ցերեկային ու երեկոյան կերակուրներից կարելի է հեռացնել հացահատիկները, սոուսները, սակայն բանջարեղենը պետք է պահպանել սննդակարգում։ Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ նախապատվությունը տալ պարզ […] ...

Հուլիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:45 02.07.2024

Հուլիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 10 շենք, Շևչենկոյի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսի 9-ի փողոց 51ա շենք, Չեխովի փ․ 10 շենք, Նազարբեկյան թաղ․ 16Ա, 22, 25, 26 շենքեր, Շահումյան 4-րդ փողոց, Սեբաստիայի […] ...

BACK_TO_TOP