ԱՄՆ նախկին պաշտոնյան կարծում է, որ Բայդենի պարտությունից հետո կդադարի Ուկրաինայի հակամարտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ նախկին պաշտոնյան կարծում է, որ Բայդենի պարտությունից հետո կդադարի Ուկրաինայի հակամարտությունը

23:46 29.06.2024

Դոնալդ Թրամփի հետ բանավեճի ընթացքում Ջո Բայդենի թույլ ելույթից հետո ԱՄՆ-ը կարող է քայլեր ձեռնարկել, որոնք կհանգեցնեն Ուկրաինայի հակամարտության դադարեցմանը: Ասել է ԿՀՎ նախկին խորհրդական Ջեյմս Ռիկարդսը։

«Այժմ, երբ Ջո Բայդենը սպառված է, հավանական է, որ Ուկրաինայում հակամարտությունը նույնպես ավարտվի, կան ապացույցներ, որ ԱՄՆ-ը հետ է կանչում հետախուզական և հսկողության միջոցները հակամարտության գոտուց: Սա վերջի սկիզբն է», – ասել է Ռիկարդսը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել էր Սև ծովի վրայով ԱՄՆ ռազմավարական անօդաչու թռչող սարքերի թռիչքների ինտենսիվության աճը։ Ռուսական ռազմական գերատեսչությունում նշել են, որ այդ թռիչքների նպատակը բարձր ճշգրտության զենքի հետախուզումն ու թիրախավորումն է, որը Արևմուտքը մատակարարում է Ուկրաինային ռուսական թիրախների վրա հարձակվելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հայտարարել են Իսրայելի ներխուժման դեպքում «Հըզբոլլահին» աջակցելու պատրաստակամության մասին

10:26 02.07.2024

Իրանում հայտարարել են Իսրայելի ներխուժման դեպքում «Հըզբոլլահին» աջակցելու պատրաստակամության մասին

Իրանն ամեն ինչ կանի շիական «Հըզբոլլահ» շարժմանը աջակցելու համար, եթե Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Միջազգային հարաբերությունների Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ «Նման իրավիճակում մենք այլ ելք չենք ունենա, քան բոլոր միջոցներով աջակցել «Հըզբոլլահին»», -պատասխանել է Խարազին […] ...

Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված

10:16 02.07.2024

Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Նշվում է, որ աշխատակիցները տարհանվել են։ Դեպքի վայրում են ոստիկաններ։ ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:08 02.07.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Համամացու քաղաքից (Շիզուոկա պրեֆեկտուրա) 901 կմ հարավ-արևելք՝ մոտ 791 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկած էր 472 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Հուլիսի 3-ին կդադարեցվի 3 մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

10:00 02.07.2024

Հուլիսի 3-ին կդադարեցվի 3 մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի՝ 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ապագա, Ջրառատ, Ջրարբի բնակավայրերի գազասպառողների […] ...

Ռոնալդուն արտասվել է Եվրո-16-ի եզրափակչում ավելացված ժամանակում 11 մետրանոցը չիրացնելուց հետո

09:50 02.07.2024

Ռոնալդուն արտասվել է Եվրո-16-ի եզրափակչում ավելացված ժամանակում 11 մետրանոցը չիրացնելուց հետո

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սլովենների հետ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղում առաջին լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին չիրացրեց 11 մետրանոցը։ Ռոնալդուի 11 մետրանոց հարվածը անվրեպ հետ մղեց Սլովենիայի դարպասապահ Յան Օբլակը։ Խաղում հաշիվը 0:0 է։ Լրացուցիչ ժամանակների ընդմիջմանը Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները։ 39-ամյա խաղացողին խաղընկերները մխիթարել են։ Նշենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:31 02.07.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP