Դեմոկրատների միակ հույսը Բայդենի հեռանալն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+17.09 oC

Դեմոկրատների միակ հույսը Բայդենի հեռանալն է

21:16 29.06.2024

Դեմոկրատական ​​կուսակցության դոնորները, հետևելով բանավեճում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթին, եկել են այն եզրակացության, որ թեկնածուն պետք է փոխարինվի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հրատարակությունը նշում է, որ դոնորները բանավեճից հետո փոխանակել են «կատաղի նամակներ»։ Դրանցում նրանք եկել են այն եզրակացության, որ դեմոկրատների միակ հույսը Բայդենի հեռանալն է։

Գործակալությունն ընդգծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահին կարող են փոխարինել ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը և Միչիգանի նահանգապետ Գրետչեն Ուիթմարը։

Bloomberg-ը նշում է, որ վերջին բանավեճից հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու ֆավորիտ է։

Մինչ այս հայտնի էր դարձել, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը կլքի նախագահական մրցավազքը, եթե նրա հարազատներն ու ընկերները որոշեն, որ նման քայլն անհրաժեշտ է։

Նշվում է, որ ամեն դեպքում, նման քայլը «ցնցող» կլինի։ Մարդկանց ցանկում, ովքեր կարող են ազդել ԱՄՆ նախագահի որոշման վրա, ներառված են առաջին տիկին Ջիլ Բայդենը, նրա կրտսեր քույրը՝ Վալերի Բայդենը, ընկեր Թեդ Կաուֆմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը նախատեսում է միանգամից երկու առաքելություն ուղարկել Մարս և Յուպիտեր

00:00 02.07.2024

Չինաստանը նախատեսում է միանգամից երկու առաքելություն ուղարկել Մարս և Յուպիտեր

Առաջիկա տարիներին Չինաստանը նախատեսում է առաքելություններ ուղարկել դեպի Մարս (Tianwen-3) և դեպի Յուպիտեր (Tianwen-4): Այս մասին հայտնում է China Daily թերթը։ Նշվում է, որ Tianwen-3 առաքելության շրջանակներում նախատեսվում է վայրէջք կատարել Մարսի մակերևույթին, հավաքել այդ մոլորակի հողի նմուշներ և ուղարկել Երկիր: Առաքելությունը նախատեսվում է գործարկել 2030 թ.-ին։ Tianwen-4 ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Յուպիտերի համակարգն ուսումնասիրելու […] ...

Գերմանիայի հավաքականը վաղուց պատրաստ է Եվրոպայի չեմպիոն դառնալուն․ Նոյեր

23:42 01.07.2024

Գերմանիայի հավաքականը վաղուց պատրաստ է Եվրոպայի չեմպիոն դառնալուն․ Նոյեր

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Եվրո-2024-ում հաղթելու իր թիմի պատրաստակամության մասին, ինչպես նաև կիսվել է իր մտքերով մրցաշարի 1/4 եզրափակիչ խաղից, որում գերմանացիները կհանդիպեն Իսպանիայի հավաքականի հետ։ Գրում է armsport-ը: «Մենք վաղուց ենք պատրաստ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Իհարկե, ես շատ ուրախ կլինեի, եթե այս գլուխկոտրուկի վերջին կտորը դրվեր իր տեղը: Մենք ամեն ինչ […] ...

Հայտնաբերվել է Ռուզվելտի գողացված ժամացույցը

23:31 01.07.2024

Հայտնաբերվել է Ռուզվելտի գողացված ժամացույցը

ԱՄՆ-ում հայտնաբերվել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի սիրելի գրպանի ժամացույցը, որն առեղծվածային հանգամանքներում գողացել էին 37 տարի առաջ։ Այս մասին գրում է The New York Post-ը։ Ժամացույցը, որը քաղաքական գործչին նվիրել է նրա քույրը 1898 թվականին, անհայտ անձինք գողացել էին 1987 թվականին Նյու Յորքի Բուֆալո քաղաքում։ Պատմական արտեֆակտը ցուցադրվել է Ուիլքոքսի առանձնատան Նախագահական հուշահամալիրում: Ռուզվելտի անձնական […] ...

Արջը մտել  է բակ ու հարձակվել թոշակառուի վրա

23:10 01.07.2024

Արջը մտել է բակ ու հարձակվել թոշակառուի վրա

Կանադայում սև բարիբալ արջը հարձակվել է թոշակառուի վրա,  նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հայտնում է The Squamish Reporter-ը։ Թոշակառուն ոստիկաններին ասել է, որ բակում գտնվող իր ավտոտնակի ուղղությամբ ձայներ է լսել և գնացել է ստուգելու, թե ինչ է կատարվում։ Պարզվել է, որ բարիբալ է ներխուժել տարածք։ Կենդանին անմիջապես հարձակվել է տղամարդու վրա, իսկ հետո փախել։ Կանադացին […] ...

Իսրայելցիները ոչնչացրել են Ռաֆահում գտնվող հրթիռների գործարանը

22:58 01.07.2024

Իսրայելցիները ոչնչացրել են Ռաֆահում գտնվող հրթիռների գործարանը

Իսրայելի հատուկ նշանակության ջոկատների, 401-րդ զրահապատ բրիգադի և Յահալոմ հատուկ ինժեներական ստորաբաժանման համատեղ գործողության շրջանակում հայտնաբերվել և պայթեցվել է Ռաֆահում գտնվող հրթիռների ստորգետնյա գործարանը, որը «Իսլամական Ջիհադ» խմբավորմանը տրամադրել է հեռահար հրթիռներ։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ձեռնարկությունում արտադրությունն ուժեղ է եղել: Այն թաքնված է եղել Ռաֆահում գետնի տակ։ ...

Գիտնականները պարզել են սպիտակ ալյուրից պատրաստված հացի հիմնական թերությունը

22:40 01.07.2024

Գիտնականները պարզել են սպիտակ ալյուրից պատրաստված հացի հիմնական թերությունը

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սպիտակ ալյուրից պատրաստված հացը պարունակում է վիտամին E-ի, կարոտինոիդների և այլ սննդանյութերի նվազեցված քանակություն: Այս մասին հայտնում է Health News-ը: Օգտագործելով լաբորատոր թեստեր՝ գիտնականները գնահատել են կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, կալիումի, պղնձի, երկաթի, մոլիբդենի, ցինկի, վիտամին E-ի և կարոտինոիդների պարունակությունն ալյուրում՝ երեք տեսակի հաց պատրաստելու համար։ Նրանք գնահատել են ամբողջական […] ...

BACK_TO_TOP