ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի փոխհատուցման տրամադրման կարգը․ Լոռու մարզպետի այցը՝ Քարկոփ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+17.09 oC

ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի փոխհատուցման տրամադրման կարգը․ Լոռու մարզպետի այցը՝ Քարկոփ

20:16 29.06.2024

Քարկոփ բնակավայրում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հանդիպել է բնակիչների հետ։ Մարզպետը հանգամանորեն ներկայացրել է աղետի գոտու վերականգնման նպատակով տարվող աշխատանքների արդեն հաջորդ փուլով նախատեսված կամուրջների, ճանապարհների վերականգնման ուղղությամբ նախատեսված ծրագրերը։

Մարզի ղեկավարը նշել է, որ տարբեր գերատեսչությունների հետ ներկայում քննարկվում են վարկային արտոնություններին վերաբերող, ինչպես նաև տրանսպորտային միջոցներին, այգիներին, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և անասնապահությանը հասցված վնասների հետ կապված հարցերը։ Արդյունքների մասին առաջիկայում կիրազեկվի։

Ինչ վերաբերում է աղետից վնասված շենք-շինություններին, բնակարաններին և գույքին հասցված վնասներին, ապա մարզի ղեկավարն ասել է, որ մոտակա օրերին ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի փոխհատուցման տրամադրման կարգը։ Մարզպետը պատասխանել է նաև բնակիչների հարցերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի հավաքականը վաղուց պատրաստ է Եվրոպայի չեմպիոն դառնալուն․ Նոյեր

23:42 01.07.2024

Գերմանիայի հավաքականը վաղուց պատրաստ է Եվրոպայի չեմպիոն դառնալուն․ Նոյեր

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Եվրո-2024-ում հաղթելու իր թիմի պատրաստակամության մասին, ինչպես նաև կիսվել է իր մտքերով մրցաշարի 1/4 եզրափակիչ խաղից, որում գերմանացիները կհանդիպեն Իսպանիայի հավաքականի հետ։ Գրում է armsport-ը: «Մենք վաղուց ենք պատրաստ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Իհարկե, ես շատ ուրախ կլինեի, եթե այս գլուխկոտրուկի վերջին կտորը դրվեր իր տեղը: Մենք ամեն ինչ […] ...

Հայտնաբերվել է Ռուզվելտի գողացված ժամացույցը

23:31 01.07.2024

Հայտնաբերվել է Ռուզվելտի գողացված ժամացույցը

ԱՄՆ-ում հայտնաբերվել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի սիրելի գրպանի ժամացույցը, որն առեղծվածային հանգամանքներում գողացել էին 37 տարի առաջ։ Այս մասին գրում է The New York Post-ը։ Ժամացույցը, որը քաղաքական գործչին նվիրել է նրա քույրը 1898 թվականին, անհայտ անձինք գողացել էին 1987 թվականին Նյու Յորքի Բուֆալո քաղաքում։ Պատմական արտեֆակտը ցուցադրվել է Ուիլքոքսի առանձնատան Նախագահական հուշահամալիրում: Ռուզվելտի անձնական […] ...

Արջը մտել  է բակ ու հարձակվել թոշակառուի վրա

23:10 01.07.2024

Արջը մտել է բակ ու հարձակվել թոշակառուի վրա

Կանադայում սև բարիբալ արջը հարձակվել է թոշակառուի վրա,  նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հայտնում է The Squamish Reporter-ը։ Թոշակառուն ոստիկաններին ասել է, որ բակում գտնվող իր ավտոտնակի ուղղությամբ ձայներ է լսել և գնացել է ստուգելու, թե ինչ է կատարվում։ Պարզվել է, որ բարիբալ է ներխուժել տարածք։ Կենդանին անմիջապես հարձակվել է տղամարդու վրա, իսկ հետո փախել։ Կանադացին […] ...

Իսրայելցիները ոչնչացրել են Ռաֆահում գտնվող հրթիռների գործարանը

22:58 01.07.2024

Իսրայելցիները ոչնչացրել են Ռաֆահում գտնվող հրթիռների գործարանը

Իսրայելի հատուկ նշանակության ջոկատների, 401-րդ զրահապատ բրիգադի և Յահալոմ հատուկ ինժեներական ստորաբաժանման համատեղ գործողության շրջանակում հայտնաբերվել և պայթեցվել է Ռաֆահում գտնվող հրթիռների ստորգետնյա գործարանը, որը «Իսլամական Ջիհադ» խմբավորմանը տրամադրել է հեռահար հրթիռներ։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ձեռնարկությունում արտադրությունն ուժեղ է եղել: Այն թաքնված է եղել Ռաֆահում գետնի տակ։ ...

Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել

22:35 01.07.2024

Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Կայքի տեղեկություներով, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական […] ...

Օրբանը նշել է ԵՄ տնտեսության անկման պատճառը

22:24 01.07.2024

Օրբանը նշել է ԵՄ տնտեսության անկման պատճառը

Եվրոպական տնտեսության անկման պատճառը Եվրամիության ղեկավարության սխալ գործողություններն էին։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Financial Times-ի համար հրապարակված հոդվածում։ «Այս անկումը կարելի է վերագրել առաջին հերթին Բրյուսելի սխալ որոշումներին, որոնք հակասում են համաշխարհային տնտեսության իրողություններին»,- ընդգծել է նա։ Եվրամիության ղեկավարության ամենաակնառու սխալներից մեկը Հունգարիայի վարչապետն անվանել է «կանաչ անցման» մոտեցումը, եվրոպացի գյուղատնտեսական […] ...

BACK_TO_TOP