Կրակոցներ՝ Երևանում․ կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+17.09 oC

Կրակոցներ՝ Երևանում․ կա տուժած

19:50 29.06.2024

Այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկների հետ՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումատակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճյան 24 շենքի բակից:

Ոստիկաններն ու պարեկները, ժամանելով նշված շենքի վայր, մուտքերից մեկում ու դրսում հայտնաբերել են արնանման հետքեր: Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողույթուններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձի կամ անձանց և վիրավորի ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիայի հավաքականը վաղուց պատրաստ է Եվրոպայի չեմպիոն դառնալուն․ Նոյեր

23:42 01.07.2024

Գերմանիայի հավաքականը վաղուց պատրաստ է Եվրոպայի չեմպիոն դառնալուն․ Նոյեր

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Եվրո-2024-ում հաղթելու իր թիմի պատրաստակամության մասին, ինչպես նաև կիսվել է իր մտքերով մրցաշարի 1/4 եզրափակիչ խաղից, որում գերմանացիները կհանդիպեն Իսպանիայի հավաքականի հետ։ Գրում է armsport-ը: «Մենք վաղուց ենք պատրաստ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Իհարկե, ես շատ ուրախ կլինեի, եթե այս գլուխկոտրուկի վերջին կտորը դրվեր իր տեղը: Մենք ամեն ինչ […] ...

Հայտնաբերվել է Ռուզվելտի գողացված ժամացույցը

23:31 01.07.2024

Հայտնաբերվել է Ռուզվելտի գողացված ժամացույցը

ԱՄՆ-ում հայտնաբերվել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի սիրելի գրպանի ժամացույցը, որն առեղծվածային հանգամանքներում գողացել էին 37 տարի առաջ։ Այս մասին գրում է The New York Post-ը։ Ժամացույցը, որը քաղաքական գործչին նվիրել է նրա քույրը 1898 թվականին, անհայտ անձինք գողացել էին 1987 թվականին Նյու Յորքի Բուֆալո քաղաքում։ Պատմական արտեֆակտը ցուցադրվել է Ուիլքոքսի առանձնատան Նախագահական հուշահամալիրում: Ռուզվելտի անձնական […] ...

Արջը մտել  է բակ ու հարձակվել թոշակառուի վրա

23:10 01.07.2024

Արջը մտել է բակ ու հարձակվել թոշակառուի վրա

Կանադայում սև բարիբալ արջը հարձակվել է թոշակառուի վրա,  նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հայտնում է The Squamish Reporter-ը։ Թոշակառուն ոստիկաններին ասել է, որ բակում գտնվող իր ավտոտնակի ուղղությամբ ձայներ է լսել և գնացել է ստուգելու, թե ինչ է կատարվում։ Պարզվել է, որ բարիբալ է ներխուժել տարածք։ Կենդանին անմիջապես հարձակվել է տղամարդու վրա, իսկ հետո փախել։ Կանադացին […] ...

Իսրայելցիները ոչնչացրել են Ռաֆահում գտնվող հրթիռների գործարանը

22:58 01.07.2024

Իսրայելցիները ոչնչացրել են Ռաֆահում գտնվող հրթիռների գործարանը

Իսրայելի հատուկ նշանակության ջոկատների, 401-րդ զրահապատ բրիգադի և Յահալոմ հատուկ ինժեներական ստորաբաժանման համատեղ գործողության շրջանակում հայտնաբերվել և պայթեցվել է Ռաֆահում գտնվող հրթիռների ստորգետնյա գործարանը, որը «Իսլամական Ջիհադ» խմբավորմանը տրամադրել է հեռահար հրթիռներ։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ձեռնարկությունում արտադրությունն ուժեղ է եղել: Այն թաքնված է եղել Ռաֆահում գետնի տակ։ ...

Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել

22:35 01.07.2024

Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Կայքի տեղեկություներով, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական […] ...

Օրբանը նշել է ԵՄ տնտեսության անկման պատճառը

22:24 01.07.2024

Օրբանը նշել է ԵՄ տնտեսության անկման պատճառը

Եվրոպական տնտեսության անկման պատճառը Եվրամիության ղեկավարության սխալ գործողություններն էին։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Financial Times-ի համար հրապարակված հոդվածում։ «Այս անկումը կարելի է վերագրել առաջին հերթին Բրյուսելի սխալ որոշումներին, որոնք հակասում են համաշխարհային տնտեսության իրողություններին»,- ընդգծել է նա։ Եվրամիության ղեկավարության ամենաակնառու սխալներից մեկը Հունգարիայի վարչապետն անվանել է «կանաչ անցման» մոտեցումը, եվրոպացի գյուղատնտեսական […] ...

BACK_TO_TOP