14:57 12.09.2018
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
«Ես ունեմ լուրջ մտահոգություններ, ես ցանկանում էի երեկ վարչապետից ստանալ այդ պատասխանները, ի վերջո, իր անվան հետ կապում էին, ինքը կապ ունի՞, թե՞ ոչ: Ես երեկ լսեցի մանիպուլյացիա պարոն վարչապետից, որը սկսեց գոռգոռալ մեզ վրա: Մենք ի՞նչ կապ ունենք»,- ասաց նա:
Ապօրինի զենք-զինամթերք ունեցողներին զինաթափելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանն արձագանքելով` Շարմազանովը նշեց.
«Հայաստանում եթե որևէ մեկն անօրինականություն է գործում, ապօրինի զենք-զինամթերք ունի, նրան պետք է զինաթափեին: Եթե տվյալ ունեիք, որ օլիգարխները զինված են, անօրինականություն են անում, ինչո՞ւ էիք էդ օրվան սպասում: Կամ երկու ժամը, որ հրահանգ տվեց, էդ ո՞ւմ զինաթափեցին: Երկու հատ խեղճուկրակ Նիվայի շոֆեր բռնեցին, էդ չի՞ եղել: Ես երեկ պարոն վարչապետից կշռադատված, լուրջ, ադեկվատ ելույթ չեմ լսել, լսել եմ գոռգոռոց, գուցե պանիկա, փաստերի մանիպուլյացիա»:
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` վարչապետը շատ լավ գիտակցել է, որ տեղի է ունեցել խայտառակություն և փորձում է գնդակը տեղափոխել ուրիշ դաշտ: Շարմազանովը կոչ արեց թացը չորի հետ չխառնել, նշեց, որ այս պատմության մեջ կա երկու էպիզոդ:
«Գաղտնալսումն ապօրինի է, և սա խայտառակություն է ու մտահոգիչ է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող, բայց մեզ վրա ինչի՞ եք մուննաթ գալիս: Եթե Դուք չեք կարողանում կարևորագույն ուժային կառույցների հեռախոսազրույցները պաշտպանել, բա ես, որպես ԱԺ փոխնախագահ, կարող եմ նույն այդ կապով տարբեր միջազգային համաժողովներից Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ կապված բանաձևերի վերաբերյալ զանգել, կոնսուլտացիաներ անել, իմ երաշխիքը ո՞րն է, որ դա Ադրբեջանի կամ Թուրքիայի հատուկ ծառայությունների ձեռքը չի ընկնի»,- հարց ուղղեց նա:
13:32 28.04.2025
Բրիտանական զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին, եթե տեղակայվեն ՈւկրաինայումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած բրիտանական ռազմական կոնտինգենտի նպատակը կլինի ուկրաինական բանակին ուսուցում տրամադրելը, այլ ոչ թե մասնակցելը մարտերին: «Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները ուղղված կլինեն ուկրաինական ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական գործողություններ իրականացնելուն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ The Telegraph-ը հիշեցնում […] ...
13:16 28.04.2025
Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Տալին քաղաքից ստացած տպավորություններով։ «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ […] ...
13:08 28.04.2025
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...
13:03 28.04.2025
Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահըԱպրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...
12:57 28.04.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:50 28.04.2025
«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...