Արարատ Միրզոյանը Բորելի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+18.09 oC

Արարատ Միրզոյանը Բորելի հետ հանդիպմանը ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

17:32 29.06.2024

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը:

Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չի ցանկանում, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև նորից պատերազմ լինի․ Բլինքեն

21:00 01.07.2024

Ոչ ոք չի ցանկանում, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև նորից պատերազմ լինի․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, ո՛չ էլ նրան աջակցող Իրանը շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում նոր պատերազմով, սակայն այն կարող է բռնկվել իրենց կամքին հակառակ։ «Գլխավոր խաղացողներից ոչ մեկն իրականում պատերազմ չի ուզում: Իսրայելը պատերազմ չի ուզում: Ես չեմ հավատում, որ «Հըզբոլլահը» պատերազմ է ուզում: Լիբանանը հաստատ պատերազմ […] ...

Իսրայելը մոտենում է ՀԱՄԱՍ-ի բանակի ոչնչացման ավարտին․ Նեթանյահու

20:52 01.07.2024

Իսրայելը մոտենում է ՀԱՄԱՍ-ի բանակի ոչնչացման ավարտին․ Նեթանյահու

Իսրայելական բանակը մոտենում է Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական կառույցի լուծարման ավարտին, և հարվածները դրա մնացորդների դեմ կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք մոտենում ենք ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի բանակի ոչնչացման փուլին, հարվածները կշարունակվեն», – ասել է նա։ Նրա հայտարարությունները տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։ Նեթանյահուն նշել է, որ զինվորականների […] ...

Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոյապի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

20:45 01.07.2024

Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոյապի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 139-րդ լիագումար նստաշրջանին հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինության (DGII) համատեղ կարծիքը։ Արդարադատության նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակումը նախատեսվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով։ Նախագծով սահմանվել […] ...

ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

20:38 01.07.2024

ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրով Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սարգիս Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,-նշված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գոռ Գասպարյանը նշանակվել է Սյունիքի […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

20:30 01.07.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկու հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երևան այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն […] ...

Դպրոցների ու մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

20:24 01.07.2024

Դպրոցների ու մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։ Գյուլագարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում հետևել է ՀՀ կառավարություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող մանկապարտեզների կառուցման աշխատանքներին: Կուրթանի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը 82 […] ...

BACK_TO_TOP