Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է ռեֆորմիստ Փեզեշկիանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+27.09 oC

Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է ռեֆորմիստ Փեզեշկիանը

09:05 29.06.2024

Ռեֆորմիստ Մասուդ Փեզեշկիանը առաջատար է Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում՝ հաղթելով պահպանողական թևի թեկնածու Սայիդ Ջալիլիին, հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը՝ ավելի քան 12 միլիոն ձայների հաշվարկից հետո:

«Ընդհանուր առմամբ հաշվվել է 12 միլիոն 58 հազար 843 ձայն, Մասուդ Փեզեշկիանը հավաքել է 5 միլիոն 354 հազար ձայն, Սայիդ Ջալիլին՝ 4 միլիոն 875 հազար 269 ձայն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 1 միլիոն 620 հազար 628 ձայն, Մոստաֆա Փուրմոհամադին՝ 95 հազար 172 ձայն»,- ընտրական հանձնաժողովի հայտարարությունը մեջբերում է Nour News գործակալությունը։

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ հունիսի 28-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր եղանակային արբանյակը կվերահսկի տիեզերական եղանակը

17:50 01.07.2024

Նոր եղանակային արբանյակը կվերահսկի տիեզերական եղանակը

2024 թվականի հունիսի 25-ին, ՆԱՍԱ-ն և SpaceX-ը արձակեցին առաջադեմ օդերևութաբանական արբանյակների շարքից չորրորդ և վերջին արբանյակը՝ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչություն (NOAA) համար: Այս մասին հայտնում են ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Գեոստացիոնար օպերատիվ էկոլոգիական արբանյակը (GOES-U) կապահովի շարունակական դիտարկումներ եղանակի և շրջակա միջավայրի վտանգավոր պայմանների վերաբերյալ՝ Արևմտյան կիսագնդի մեծ մասում: Երբ GOES-U-ն գտնվի […] ...

Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

17:46 01.07.2024

Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրման և տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների վերաինտեգրման հարցերով համաժողովի հանդիպումը

17:36 01.07.2024

Տեղի է ունեցել ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրման և տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների վերաինտեգրման հարցերով համաժողովի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրման և տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների վերաինտեգրման հարցերով համաժողովի 19-րդ աշխատանքային հանդիպումը, որն առաջին անգամ հյուրընկալվեց ԱՍՀՆ կողմից՝ որպես փախստականների, տեղահանվածների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման և վերաինտեգրման լիազորությունները վերջերս ստանձնած մարմին։ Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […] ...

Նախագահն ընդունել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության հիմնադրամի փոխնախագահ Մերի Փափազյանին

17:26 01.07.2024

Նախագահն ընդունել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության հիմնադրամի փոխնախագահ Մերի Փափազյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության հիմնադրամի (ASOF) փոխնախագահ, ԱՄՆ Սան Խոսե համալսարանի նախկին ռեկտոր Մերի Փափազյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթական և գիտական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացի, ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման շուրջ: Երկուստեք կարևորվել է որակյալ ու մրցունակ միջնակարգ և բարձրագույն […] ...

Հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի մի շարք փողոցներում

17:17 01.07.2024

Հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում: Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար – Գյուլբենկյան, Հր. Քոչար – Վաղարշյան, Հր. Քոչար – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու […] ...

Պարգևատրվել են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողները

17:10 01.07.2024

Պարգևատրվել են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպված «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողներին: Մրցույթի շրջանակում 8 օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ մարզիկների օլիմպիական նվաճումների, ինչպես նաև բուն Օլիմպիական խաղերի […] ...

BACK_TO_TOP