Կայացել է «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+28.09 oC

Կայացել է «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը

19:00 28.06.2024

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ գործընկերների հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպվել է «Սևանա լճի ապագան» խորագրով շրջադարձային գագաթնաժողով, որը նպատակ ուներ համախմբել փորձագետների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և այլ շահագրգիռ կողմերի:

Միջոցառումն իրականացվել է EU4Sevan ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համակազմակերպմամբ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ ՄեյմարյանըՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը։

«Ծրագրի իրականացումը օգնել է մեզ բացահայտել Սևանա լճի ներուժը, ինչպես նաև համադրել դրա շուրջ առկա օրակարգերն ու տեսլականները։ Մեզ համար առաջնահերթ խնդիր է եղել ոչ միայն ծրագրով նախատեսված քայլերի հաջորդականության ապահովումը, այլև Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նշանակալի արդյունքներ գրանցելը և ոլորտի հիմնովին բարեփոխումը։
Մենք բավականաչափ աշխատանքներ իրականացրել ենք և դեռ շատ ավելին էլ նախատեսում ենք առաջիկայում: Սակայն կառանձնացնեի հատկապես բնապահպանական տվյալների կառավարումը, որը կարևոր է լճի էկոլոգիական իրավիճակը հասկանալու համար և որպես հիմք՝ ապացույցների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալը։

Գագաթնաժողովը դառնալու է կարևոր հարթակ՝ քննարկելու այն ռազմավարական մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի ամենաարժեքավոր բնական ռեսուրսներից մեկի՝ Սևանի առաջ:

Մինչև գագաթնաժողովը տեղի է ունեցել նախագագաթնաժողովի երկու հանդիպում հիմնական շահագրգիռ կողմերի և շահառուների հետ, որի նպատակն էր քննարկել տարբեր հարցերի մասին եզրակացություններ և առաջարկություններ:

Գագաթնաժողովի հյուրերը մասնակցել են համապարփակ պանելային քննարկումների, որոնք ընդգրկելու են այնպիսի կենսական թեմաներ, ինչպիսիք են կեղտաջրերի մաքրումը, կայուն գյուղատնտեսությունը, մոնիթորինգը և բնապահպանական տվյալների կառավարումը, ինչպես նաև միջոլորտային համագործակցությունը:
Գագաթնաժողովի պատվավոր հյուրն էր Գերմանիայի Հելմհոլց-Շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի (UFZ) լճերի հետազոտության բաժնի ղեկավար դոկտոր Կարստեն Ռինկեն իր «Հայաստանի ջրային աշտարակը. Սևանա լճի կարևորությունը, գեղեցկությունը և փխրունությունը» թեմայով ելույթով։

Գագաթնաժողովի հյուրերը հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու պետական և մասնավոր հատվածի, ՀԿ-ների և գիտական հաստատությունների մասնակցությամբ ցուցահանդեսի, որոնք ներկայացնում էին Սևանա լճի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված առաջարկներ:

Միջոցառումն ավարտվեց պարգևատրման արարողությամբ, որի ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին Սևանա լճի պահպանության գործում բացառիկ և նորարարական ներդրումներ ունեցած անձանց։

Սա կարևոր քայլ է ընդգծելու լճի կայուն ապագային ուղղված հավաքական ջանքերն ու նվիրումը:

EU4Sevan ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից, իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ ECOserve ծրագրի շրջանակում և ՄԱԶԾ-ի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

18:46 01.07.2024

Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները հունիսի 27-ին տեղեկություն ստացան. Գեղանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ հողամասում և ջերմատանը աճեցնում է կանեփ, նաև պահում է թմրանյութ։ Իրավապահները մեկնեցին Գեղանիստ։ Ստուգման ընթացքում նրանց աչքից չվրիպեցին կանեփի բույսերը, իսկ տղամարդը ներկայացրեց կանեփանման զանգվածով 4 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ […] ...

Ծաղկաձորում բախվել են «Lexus NX 250»-ը և «Mercedes E 450»-ը․ կան տուժածներ

18:36 01.07.2024

Ծաղկաձորում բախվել են «Lexus NX 250»-ը և «Mercedes E 450»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում՝ Սարալանջի փողոցում, «Աղ ու հացով» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Ս․ Հակոբյանի վարած «Lexus NX 250» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Ա․ Բաղդասարյանի վարած «Mercedes E 450» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 […] ...

Արդարությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը. վարչապետը ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

18:28 01.07.2024

Արդարությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը. վարչապետը ներկա է գտնվել Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին մասնագիտական օրվա առիթով: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը, եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և […] ...

37-ամյա կինն այլ անձանց բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1․6 մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել. ՔԿ

18:23 01.07.2024

37-ամյա կինն այլ անձանց բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1․6 մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, […] ...

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Հունգարիայի պետքարտուղարի հետ

18:16 01.07.2024

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Հունգարիայի պետքարտուղարի հետ

Հուլիսի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Հունգարիայի կառավարության «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» գծով պետական քարտուղար Տրիստան Ազբեյին: Հանդիպման ժամանակ կողմերը ողջունել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո արձանագրված նկատելի առաջընթացը, նշել բարձր մակարդակով փոխադարձ հանդիպումների արդյունքում ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների […] ...

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության

18:08 01.07.2024

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության

Քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության: Հուլիսի 1-ին Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության անձնակազմերին է հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի […] ...

BACK_TO_TOP