14:50 12.09.2018
ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը անդամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կոչ է անում «Մագնիտսկու ակտ» ընդունել: Այս մասին նշված է հանձնաժողովի տարածած հայտարարությունում:
ԵԽԽՎ-ի նախագիծը առաջարկում է սահմանափակումներ կիրառել մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ, ինչպես, օրինակ, բանկային հաշիվների սառեցում, վիզաների արգելք: Սահմանափակումները կկիրառվեն նաև այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց երկրում անձեռնմխելիություն ունեն:
Նախագծի հեղինակն է բրիտանացի խորհրդարանական Դոնալդ Անդերսոնը, որի համոզմամբ՝ «նշված սահմանափակումները զսպող գործոն կլինեն այն անձանց համար, ովքեր իրենց երկրում պատասխանատվության ենթարկվելուց պաշտպանված են զգում, սակայն ցանկանում են իրենց գործած հանցանքների պտուղները վայելել արտասահմանում»:
«Մագնիտսկու ակտն» ընդունվել է՝ ի հիշատակ իրավաբան և աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու, որը, ըստ իրավապաշտպանների, կեղծ մեղադրանքով ձերբակալվել և 2009թ.՝ Մոսկվայի բանտերից մեկում 11 ամիս անցկացնելուց հետո մահացել է:
11:57 11.04.2025
Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետը քննարկել են ուկրաինական ճգնաժամըՉինաստանի նախագահ Սի Ծինփինը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը քննարկել են ուկրաինական ճգնաժամը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պեկինում կայացած հանդիպմանը երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ այլ հարցերի շուրջ։ ...
11:50 11.04.2025
Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց […] ...
11:42 11.04.2025
Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […] ...
11:36 11.04.2025
Ամառային դպրոց ԲուխարեստումՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...
11:32 11.04.2025
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի ԲաղդասարյանՀայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...