Արդյո՞ք նոր օրինագծով հնարավոր կլինի երեխաներին խլե՞լ ընտանիքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+5.09 oC

Արդյո՞ք նոր օրինագծով հնարավոր կլինի երեխաներին խլե՞լ ընտանիքից

18:56 10.10.2017

Վերջին շրջանում համացանցում թեժ քննարկաման թեմա է դարձել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրենքի ընդդիմախոսները պնդում են, որ  այն նպատակ ունի խարխլել հայ ընտանիքները:

Իրականում ի՞նչ է իրենցի ներկայացնում նոր նախագիծն ու արդյո՞ք այն ուղղված է ընտանիքները խարխլելուն,այն թույլ կտա՞ արդյոք երեխաներին խլել ընտանքիներից և վաճառել այլ անձնանց:  ShantNEWS-ը փորձել է գտնել օրինագծին առնչվող մի շարք հարցերի պատասխաները:  

Ի՞նչ է պատահել

Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքի նախագիծն  անցած տարի  նոյեմբերի 28-ին է հրապարակվել: Հենց հրապարակումից հետո  օրինագիծը մեծ աղմուկի պատճառ դարձավ: Ընդդիմախոսները պնդում էին, որ դա խարխլելու է ավանդական ընտանիքի հիմքերն ու արժեքները: Կրքերը կրկին բորբոքվեցին, երբ այս տարի կառավարությունը վերահրապարակեց օրինագիծը: 

Ո՞րն է նոր օրենք ունենալու հիմնավորումը

Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքի և հարակից օրենքների ընդունման  մասին կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ  գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին և դրանով հնարավոր չէ ապահովել ընտանեկան բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը և պաշտպանությունը: Հիմնավորման մեջ ընտանեկան բռնության տարածվածության վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունն է բերվում:

 

Կանանց դեմ ընտանեկան բռնության դեպքերի քանակը 2012-2016

 

Բացի այդ, հիմնավորման մեջ ասվում է, որ  ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:  Իսկ 2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից:  Նշենք, սրանք միայն պաշտոնական թվերն են, իսկ ոչ պաշտոնական թվերը, ենթադրվում է՝ ավելի բարձր են:

 

Օրենքը հնարավորություն կտա՞ երեխային խլել ընտանքից և վաճառե՞լ այլ անձանց

Օրինագծի ընդդիմախոսները օրինագծի մասին խոսելիս անընդհատ ընդգծում են այն փաստարկը, թե իբր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը հնարավորություն կտա  առանց դատարանի, առանց հիմնավորման երեխային ընտանքից խլել, ծնողներին՝ զրկելով ծնողական իրավունքից: Օրինագծի ընդդիմախոսներից մեկն անգամ պնդում է, թե երեխաներին խլելուց հետո, պետությունը նրանց վաճառելու է:  Այս պնդումը որևէ հիմանվորում չունի:

Ծնողին  ծնողական իրավունքից զրկելու մասին պնդումը ևս անհիմն է, քանի որ նման կետ օրինագծում նշված չէ:  «Հեռանկարի»-ն տված հարցազրույցի ընթացքում էլ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունը հերքել է ասվածը՝ նշելով, որ օրինագիծը նպատակ ունի կանխարգելել և պաշտպանել բռնության ենթարկված անձին:

Օրենքի ընդդիմախոսները այդ պնդումն անելիս օրինակներ են բերում, այն մասին, թե իբր արտասահմանում առանց դատական քննության, խնամակալության մարմնի ներկայացուցչի որոշմամաբ երեխային վերցնում են ընտանիքից: Խաչիկ Ստամբոլցյանն օրինագծի մասին խոսելիս անգամ  այսպիսի արտահայտություն էր արել՝  « Սատանան դուրս ա եկել մարդկության դեմ, դրա հետևում կանգնած են դիվային ուժեր», և ավելացրել, որ  ինքն ու իր համախոհները Սատանայի դեմ Աստծով են պայքարելու:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP