Պետքարտուղարությունն ասում է, որ Ասանժի և WikiLeaks-ի գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+15.09 oC

Պետքարտուղարությունն ասում է, որ Ասանժի և WikiLeaks-ի գործունեությունը վտանգ է ներկայացնում մարդկանց համար

22:57 26.06.2024

ԱՄՆ  Պետքարտուղարությունից հայտարարել են, որ WikiLeaks-ի և նրա հիմնադիր Ջուլիան Ասանժի գործունեությունը վտանգ է ներկայացնում   մարդկանց համար:

«Նրանց հրապարակած փաստաթղթերը պարունակում էին նույնական տեղեկություններ այն անձանց մասին, ովքեր կապի մեջ են եղել Պետդեպարտամենտի հետ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների, իրավապաշտպանների՝ ամբողջ աշխարհից, որոնց դիրքերը   սպառնալիքի տակ են հրապարակման պատճառով»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նա հավելել է, որ WikiLeaks-ի գործողություններն ազդել են Պետքարտուղարության՝ նման մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու կարողության վրա։

Միլլերը հավելել է, որ Արտաքին գործերի նախարարության մասնակցությունն Ասանժի գործին շատ սահմանափակ է եղել։

«Պետդեպարտամենտի ներգրավվածության առումով այն շատ սահմանափակ էր»,- ասել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ Ավստրալիայում ամերիկյան դեսպանատունը փոքր համակարգող դեր է խաղացել՝ կապ պահպանելով Ավստրալիայի իշխանությունների հետ, սակայն հիմնական խնդիրները լուծվել են իրավապահ ուղիներով։

Հունիսի 26-ին Ասանժը վերադարձավ Ավստրալիա, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Դա հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հետ համաձայնագիր կնքելով, որը նույն օրն ընդունվել է Սայպան կղզու դատարանի կողմից։

Այսպես ավարտվեց Ասանժի դեմ երկարատև դատավարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.09.2024

SHANTNEWS

Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել

21:56 28.09.2024

Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել

Առավոտյան արևի տակ զբոսնելը կարող է հիանալի մեթոդ լինել անքնության դեմ պայքարում, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում առողջ քնի համար պարզ ու հաճելի միջոց է անվանել։ Բժշկի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր օրվա առաջին կեսն անցկացնում են դրսում, երեկոյան ավելի արագ, հանգիստ ու երկար են քնում։ Միևնույն ժամանակ, զբոսանքի […] ...

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջ

21:46 28.09.2024

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին ոչնչացնելու հրամանը Իսրայելին տրվել է ԱՄՆ-ից։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահը սպանվել է ուրբաթ օրը Բեյրութում իսրայելական օդուժի հարձակման ժամանակ։ Այս գործողությունը ստացել է «Նոր կարգ» ծածկանունը։ Շիական շարժումը […] ...

Իսրայելի նախագահը հույս ունի, որ Նասրուլլահի վնասազերծումը «խաղաղություն կբերի» Մերձավոր Արևելքում

21:35 28.09.2024

Իսրայելի նախագահը հույս ունի, որ Նասրուլլահի վնասազերծումը «խաղաղություն կբերի» Մերձավոր Արևելքում

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կարծում է, որ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի վնասազերծումը կարող է խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում։ «Հուսով եմ, որ այս գործողությունը փոփոխություններ կբերի և տարածաշրջանում խաղաղության հույս կբերի», – գրել է նա X-ում (նախկինում Twiiter): Հերցոգը նշել է, որ «ցանկանում է շնորհավորել» Պաշտպանության բանակի գլխավոր շտաբին, Իսրայելի հետախուզական ծառայությունների […] ...

Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ Լավրով

21:29 28.09.2024

Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ Լավրով

Մի շարք պետություններ փորձում են Իրանին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ այնտեղ մեծ պատերազմ հրահրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուն հաջորդած մամուլի ասուլիսում։ «Մեծ ուշադրություն է դարձվել (նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումներում), իհարկե, մերձավորարևելյան խնդիրներին, հակամարտության վերջին բռնկումներին ուղղակիորեն պաղեստինյան տարածքներում,  Լիբանանում, […] ...

Բայդենն ասել է, որ արդարացի է համարում Նասրուլլահի սպանությունը

21:22 28.09.2024

Բայդենն ասել է, որ արդարացի է համարում Նասրուլլահի սպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը։ «Հասան Նասրալլահը և նրա գլխավորած ահաբեկչական խմբավորումը՝ «Հըզբոլլահը», պատասխանատու են հարյուրավոր ամերիկացիների սպանության համար՝ չորս տասնամյակ տևած ահաբեկչության ընթացքում: Իսրայելի օդային հարձակման ժամանակ նրա մահը արդարության հատուցում է բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների և Լիբանանի խաղաղ […] ...

BACK_TO_TOP