«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց». Անահիտ Մանասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 09 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.17
  • 432.44
WEATHER
+15.09 oC

«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց». Անահիտ Մանասյան

19:48 26.06.2024

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց՝ պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, միջգերատեսչական միջոցառումների կազմակերպումը՝ խնդիրները բարձրաձայնելու, դրանք համատեղ ուժերով քննարկելու և հետագայում դրանց լուծումներ գտնելու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է յուրաքանչյուրի հանձնառության կարևորությունը` ջանքերը մեկտեղելու և ոլորտում առկա բոլոր խնդիրները հաղթահարելու հարցում։

«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց։ Չնայած պետության կողմից ձեռնարկված քայլերին` մենք պարբերաբար ստանում ենք ահազանգեր բռնության, խոշտանգումների վերաբերյալ։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, խոշտանգումների զոհերին տրամադրվող աջակցությունը, այդ գործերով իրականացվող քննությունն ամենօրյա աշխատանքի արդյունք պետք է լինի»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Ըստ նրա՝ ոլորտում առկա խնդիրները պետք է պատշաճ հասցեավորել և խոշտանգման գործերով իրականացնել պատշաճ քննություն` հաշվի առնելով նշված գործերի քննության առանաձնահատկությունները։ Չափազանց կարևոր է, որ մեր պետությունն ունենա խոշտանգումների զոհերի աջակցման պատշաճ կառուցակարգեր։

Բացման խոսքով է հանդես եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող,-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Վերջինս կարևորել է պետական մարմինների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և նշված ոլորոտում նրանց շարունակական վերապատրաստումները։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը և գործառույթները, Խոշտանգման հասկացությունը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում, Խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերը, ԽԿԿ (Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե) չափանիշները, ոլորտի ՄԻԵԴ վճիռները, ոչ հոժարակամ բուժումը, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի, զսպման և հարկադրանքի այլ միջոցների կիրառումը, ազատությունից զրկման վայրեր ընդունվելիս անձանց առաջնային բժշկական զննությունը՝ որպես վատ վերաբերմունքի կանխարգելման կարևոր բաղադրիչ և այլն։

Իրավասու մարմինների ներկայացուցիչները քննարկման ընթացքում բարձրաձայնել են առավել հաճախ հանդիպող խնդիրները, քննարկվել են լուծման ուղիները։

Վերապատրասման դասընթացը կազմակերպվել է ՄԱԶԾ աջակցությամբ` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Դիմակայնություն բոլորի համար» ծրագրի շրջանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.09.2024

SHANTNEWS

Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել

21:56 28.09.2024

Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել

Առավոտյան արևի տակ զբոսնելը կարող է հիանալի մեթոդ լինել անքնության դեմ պայքարում, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում առողջ քնի համար պարզ ու հաճելի միջոց է անվանել։ Բժշկի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր օրվա առաջին կեսն անցկացնում են դրսում, երեկոյան ավելի արագ, հանգիստ ու երկար են քնում։ Միևնույն ժամանակ, զբոսանքի […] ...

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջ

21:46 28.09.2024

Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մեջ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին ոչնչացնելու հրամանը Իսրայելին տրվել է ԱՄՆ-ից։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլլահը սպանվել է ուրբաթ օրը Բեյրութում իսրայելական օդուժի հարձակման ժամանակ։ Այս գործողությունը ստացել է «Նոր կարգ» ծածկանունը։ Շիական շարժումը […] ...

Իսրայելի նախագահը հույս ունի, որ Նասրուլլահի վնասազերծումը «խաղաղություն կբերի» Մերձավոր Արևելքում

21:35 28.09.2024

Իսրայելի նախագահը հույս ունի, որ Նասրուլլահի վնասազերծումը «խաղաղություն կբերի» Մերձավոր Արևելքում

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կարծում է, որ լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլահի վնասազերծումը կարող է խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում։ «Հուսով եմ, որ այս գործողությունը փոփոխություններ կբերի և տարածաշրջանում խաղաղության հույս կբերի», – գրել է նա X-ում (նախկինում Twiiter): Հերցոգը նշել է, որ «ցանկանում է շնորհավորել» Պաշտպանության բանակի գլխավոր շտաբին, Իսրայելի հետախուզական ծառայությունների […] ...

Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ Լավրով

21:29 28.09.2024

Իրանին ցանկանում են ներքաշել Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի մեջ․ Լավրով

Մի շարք պետություններ փորձում են Իրանին ներքաշել Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ այնտեղ մեծ պատերազմ հրահրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուն հաջորդած մամուլի ասուլիսում։ «Մեծ ուշադրություն է դարձվել (նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպումներում), իհարկե, մերձավորարևելյան խնդիրներին, հակամարտության վերջին բռնկումներին ուղղակիորեն պաղեստինյան տարածքներում,  Լիբանանում, […] ...

Բայդենն ասել է, որ արդարացի է համարում Նասրուլլահի սպանությունը

21:22 28.09.2024

Բայդենն ասել է, որ արդարացի է համարում Նասրուլլահի սպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արդարացված է համարում շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը։ «Հասան Նասրալլահը և նրա գլխավորած ահաբեկչական խմբավորումը՝ «Հըզբոլլահը», պատասխանատու են հարյուրավոր ամերիկացիների սպանության համար՝ չորս տասնամյակ տևած ահաբեկչության ընթացքում: Իսրայելի օդային հարձակման ժամանակ նրա մահը արդարության հատուցում է բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ հազարավոր ամերիկացիների, իսրայելցիների և Լիբանանի խաղաղ […] ...

BACK_TO_TOP