Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+30.09 oC

Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան

19:24 26.06.2024

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը ոչ միայն մշակութային ողբերգություն է, այլեւ միջազգային օրենքի եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտում:

Հայ մշակութային ինքնությունն իր խոր արմատներն ունի Հարավային Կովկասի պատմության մեջ: Այնուամենայնիվ, այս ժառանգությունը հետզհետե ավելի ու ավելի է վտանգվում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch), որն իրականացնում է հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության մշտադիտարկում, խնդրի վերաբերյալ ներկայացրել է համապարփակ զեկույցներ: 2023 եւ 2024 թվականներին կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներում ընդգծվում են հետեւյալ առանցքային միջադեպերը:

  • Սբ. Եղիշե Առաքյալի վանք: 9-րդ դարի հայկական այս վանքը զգալիորեն վնասվել է: 2023 թվականի լուսանկար-ապացույցից երեւում է, որ հեռացվել են հայերեն գրությունները եւ պղծվել կրոնական խորհրդանիշները: Գրությունների ու խորհրդանիշների ոչնչացումը սովորական երեւույթ է դարձել 2020 թվականի պատերազմի հետեւանքով Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված տարածքներում:
    Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Խորհրդանշական տաճար, որը ենթարկվել է հրթիռակոծության Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմի ժամանակ: Չնայած եկեղեցու պաշտպանությանն ուղղված միջազգային կոչերին՝ 2023 թվականին ոճրագործությունը շարունակվեց: Արբանյակային լուսանկարահանումը փաստում է պատմամշակութային ժառանգության այս կոթողի լրջագույն փոփոխությունների ու վնասների մասին: Մի շարք աղբյուրների պնդմամբ Ադրբեջանը փորձ է կատարում եկեղեցուց սրբել, ջնջել հայկական հետքը՝ վերածելով այն մեկ այլ՝ այսպես կոչված «ալբանական» եկեղեցու:
  • Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ): Շուշիում տեղակայված այս եկեղեցին բազմիցս ենթարկվել է վանդալիզմի: 2023 թվականին ստացված հաղորդագրությունները ցույց են տալիս, որ եկեղեցու գմբեթն ու խաչը հանվել են, իսկ եկեղեցու ներքին հարդարանքը՝ պղծվել:
  • Սբ. Աստվածածին եկեղեցի: Մեկ այլ նշանակալից վայրը՝ Լեռնային Ղարաբաղի Հադրութ շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցին, վերափոխվել է եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել մզկիթի: Այս միջոցով ջնջվել է եկեղեցու հայկական ու քրիստոնեական ժառանգությունը:
    Ադրբեջանի իշխանություններն այսքանով չեն սահմանափակվելու: Նրանք կանգ չառան մինչեւ Լեռնային Ղարաբաղում չիրականացրեցին ամբողջական էթնիկ զտում, որտեղ այս պահին որեւէ հայ չկա: Վստահ եմ, որ վաղ, թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից եւ ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ:

Մշակութային ժառանգության պահպանությունը հավաքական պատասխանատվություն է: Պաշտպանելով հայկական ժառանգությունը՝ մենք պաշտպանում ենք մշակութային բազմազանությունը, սատար կանգնում պատմական ամբողջականությանը եւ միջազգային իրավունքին: Եկեք միասնական լինենք բոլոր ազգերի մշակութային ինքնությունը պաշտպանելու ու պահպանելու մեր հանձնառության մեջ՝ երաշխավորելով, որ պատմությունը, որքան էլ խոցելի լինի, երբեք չի մոռացվի»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովն ու Բաղերին հեռախոսազրույց են ունեցել

15:42 29.06.2024

Լավրովն ու Բաղերին հեռախոսազրույց են ունեցել

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ, ընդգծել են միջազգային դերակատարների աջակցությամբ առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

15:14 29.06.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: ՀՀ […] ...

SHANTNEWS

15:00 29.06.2024

SHANTNEWS

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

14:53 29.06.2024

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրամիության խորհուրդը հունիսի 29-ին Բելառուսի տնտեսության դեմ պատժամիջոցներ է ընդունել, որոնք կոչված են արտացոլելու Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակող միջոցներ և դրանով իսկ լուծել պատժամիջոցները շրջանցելու խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է խորհրդի մամուլի ծառայությունը։ Իր այս որոշմամբ ԵՄ խորհուրդը երկարացնում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաև լրացուցիչ […] ...

«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան

14:41 29.06.2024

«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և […] ...

Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում

14:25 29.06.2024

Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի […] ...

BACK_TO_TOP