Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Բաքվում վստահ են, որ Իսրայելն իրենց նոր զինատեսակներ կմատակարարի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+13.09 oC

Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Բաքվում վստահ են, որ Իսրայելն իրենց նոր զինատեսակներ կմատակարարի

20:06 26.06.2024

Իսրայելը պատրաստվում է Ադրբեջանին նոր զինտեխնիկա վաճառել: Տեղեկացնելով այդ մասին, Բաքվի լրատվամիջոցները հիշեցնում են, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը:

Այսինքն, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանին նոր զենք մատակարարելու պլանները Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հետևա՞նք են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են այդ զուգահեռն անցկացնել և ակնարկել, որ այժմ  այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը, Իսրայելում ավելի մեծ հաճույքով Ադրբեջանին զենք կվաճառեն և հավանաբար նաև արտոնյալ պայմաններով:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են նաև, որ Ադրբեջանը կոնկրետ զինատեսակների, որոնք կուզենար ձեռք բերել, ցուցակ է ներկայացրել Իսրայելի պաշտպանության նախարարությանը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչու՞ մենք ինքներս իսրայելական զենք չենք գնում, եթե այն իսկապես այդքան լավն է: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

14:55 21.11.2024

Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի հավաքականի 21-ամյա հայ ֆուտբոլիստը դեռ վերականգնվում է։ Հիշեցնենք, որ օգոստոսին Արսեն Զախարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և վիրահատվել: Նա 2023 թ. օգոստոսից է խաղում «Ռեալ Սոսյեդադում, որի կազմում անցկացրած 40 […] ...

Գործադիրը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման, նախագծման համար

14:47 21.11.2024

Գործադիրը հերթական գումարն է հատկացրել հանրապետության ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման, նախագծման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 2,860.3 մլրդ դրամի չափով և ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել նաև շուրջ 901 մլն դրամ (ընդհանուր՝ շուրջ 3,761.3 մլրդ. դրամ)։ Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 1.6 կմ, […] ...

Հերթական ֆինանսական հատկացումները՝ կրթական, ուսումնական հաստատությունների շինաշխատանքների համար

14:43 21.11.2024

Հերթական ֆինանսական հատկացումները՝ կրթական, ուսումնական հաստատությունների շինաշխատանքների համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի չափով: Այն կուղղվի ՀՀ Կառավարության որդեգրած 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման ծրագրերի պատշաճ կատարմանը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների […] ...

«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է

14:34 21.11.2024

«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է սպասել իր վերադարձին «Spotify Camp Nou» ստադիոն, որը վերանորոգվում է 2023 թվականի ամառվանից։ Լա լիգայի առաջատարը հույս ուներ հարազատ ստադիոն վերադառնալ մինչև 2024 թվականի ավարտը, սակայն ժամկետը հետաձգվում է: Mundo Deportivo-ն գրում է, որ հունվարին «Կամպ Նոու» վերադարձը ևս հնարավոր չէ: «Վալենսիայի», Բերգամոյի «Ատալանտայի» և «Ալավեսի» դեմ տնային խաղերը կատալոնական ակումբը […] ...

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր

14:22 21.11.2024

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարմանն ուղղված հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սանջայ Սրիվաստավային և Կլիմայի գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանին։ Հանդիպմանը մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի […] ...

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

14:12 21.11.2024

Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել

Շիրակի մարզի պարեկները նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Ղարիբջանյան բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ակնհայտ ոչ սթափ վարորդը և երկու ուղևորները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ: Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդը և Հոռոմ բնակավայրի 36 և 32 տարեկան ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության […] ...

BACK_TO_TOP