Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+1.09 oC

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները

18:34 26.06.2024

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները․ քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների մասնակցությամբ իրականացված հետազոտության նպատակն է բացահայտել ընտանիքների առաջնային կարիքները, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն նոր քաղաքականություններ ու աջակցության մեխանիզմներ։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջնաժամկետ և բնակարանային ապահովման պետական աջակցության երկարաժամկետ ծրագրերը։ Վերջինիս խոսքով՝ պետական բնակարանային ծրագրի իրագործմանը զուգահեռ՝ կարևոր է նաև փափուկ հմտությունների, քաղաքացիական կողմնորոշման և նոր գիտելիքի տրամադրման միջոցով օգնել հայրենակիցներին՝ ունենալ տնտեսական ինքնաբավություն և տեսնել իրենց ապագան Հայաստանում։

«Փախստականների համաշխարհային օրվա հիմնական ուղերձն այն է, որ հրատապ լուծումներ են անհրաժեշտ՝ ապահովելու, որ փախստական և տեղահանված երեխաներն ու ընտանիքները կարողանան օգտվել նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչ մյուսները: Լուծումների նախագծման կարևոր տարրերից մեկը, իհարկե, փախստական երեխաների և նրանց ընտանիքների կարիքները հասկանալն է: Կիրառված մոտեցումներն ու գործիքները դեռևս 2021 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ աշխատանքի արդյունքն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ուղղված արտակարգ իրավիճակների ժամանակ կարիքների գնահատման համակարգերի բարելավմանը և դրանք սոցիալական պաշտպանության առկա ծրագրերին կապելուն»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

 Վերջինս նաև նշել է, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը բարձր է գնահատում փախստականների ճգնաժամին արձագանքելու ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքները՝ և՛ դրամական օգնության, և՛ աջակցության այլ ծրագրերի միջոցով: Քրիսթինե Վայգանդը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը՝ փախստականների և հյուրընկալող համայնքի երեխաների ու ընտանիքների համար միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախագծման ու իրականացման հարցում:

Քննարկման ընթացքում ներկաները ծանոթացել են հետազոտության մանրամասներին՝ կիրառված մեթոդաբանությանն ու գործիքակազմին, կարիքների գնահատման հարցաշարերին։ Անդրադարձ է կատարվել նաև ընտանիքների առողջապահական, մասնագիտական, կրթական, զբաղվածության և այլ հարցերին։

Հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ ՄԶԳ-ն, տեխնիկական փորձաքննության հարցում՝ Պարենի համաշխարհային ծրագիրն ու Համաշխարհային բանկը: Ուսումնասիրությունը արտակարգ իրավիճակներում կարիքների համալիր գնահատման համակարգերի և գործիքների լավարկման, սոցիալական պաշտպանության կանոնավոր ծրագրերի իրականացման համար կարևորագույն գործիք է դառնալու՝ նպատակ ունենալով զարգացնել սոցիալական պաշտպանության հասցեական և արդյունավետ արձագանքման համակարգը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

09:30 27.11.2024

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն համատեղ ծովային անվտանգության հարցերը

Ճապոնիան, ԱՄՆ-ը և Ֆիլիպինները եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու համատեղ ծովային անվտանգությունը։ Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան և նրա ֆիլիպինցի գործընկեր Էնրիկե Մանալոն Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում։ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են հանդիպել դեկտեմբերին Տոկիոյում՝ առաջին եռակողմ բանակցությունները նման ձևաչափով։ «Մենք կցանկանայինք սերտորեն համագործակցել Ֆիլիպինների հետ, որոնց […] ...

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

09:20 27.11.2024

Լոնդոնը հանդես է եկել Գազայում զինադադարի օգտին

Մեծ Բրիտանիան ողջունում է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը և հույս ունի հրադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ «Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահի» միջև վաղուց ուշացած զինադադարը թեթևացում կլինի Լիբանանի և հյուսիսային Իսրայելի խաղաղ բնակչության համար, որոնք վերջին ամիսներին կրել են ավերիչ հակամարտության և արյունահեղության աներևակայելի հետևանքները: Այս […] ...

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

09:10 27.11.2024

Հետաքրքիր է ինչ է պատրաստել ինձ համար կյանքը․ 6-ակի օլիմպիական չեմպիոնն ավարտել է կարիերան

6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։ Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Հետաքրքիր է ինչ […] ...

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

09:05 27.11.2024

Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 8։50-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի,Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ։ Չարենցավանի […] ...

Լիլիթ Մակունցը American Enterprise ինստիտուտում (AEI) հանդիպում է ունեցել ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետ

09:00 27.11.2024

Լիլիթ Մակունցը American Enterprise ինստիտուտում (AEI) հանդիպում է ունեցել ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետ

Նոյեմբերի 26-ին դեսպան Լիլիթ Մակունցը American Enterprise ինստիտուտում (AEI) հանդիպում է ունեցել ավագ գիտաշխատող Դալիբոր Ռոհաչի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դեսպանը և Դ․Ռոհաչն անդրադարձել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին, որոնք ընդարձակվում են դեպի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Անդրադարձ է կատարվել խաղաղության և տարածաշրջանային կարգավորման գործընթացներին։ Դեսպանը կարևորել է կայունության […] ...

«Միլանի» ղեկավարնության կարծիքով «Սլովանի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներն են Տիգրան Բարսեղյանը և Դավիդ Ստրելեցը

08:52 27.11.2024

«Միլանի» ղեկավարնության կարծիքով «Սլովանի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներն են Տիգրան Բարսեղյանը և Դավիդ Ստրելեցը

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելու է «Սլովանին»: Խաղից առաջ իտալական ակումբը ներկայացրել է իր մրցակցին և անդրադարձել Սլովակիայի չեմպիոնի առաջատար Տիգրան Բարսեղյանին: «Սլովանի» ամենավտանգավոր ֆուտբոլիստներն են Տիգրան Բարսեղյանը և Դավիդ Ստրելեցը: Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում գոլ են խփել միայն Ստրելեցն ու Վիմերը, բայց առաջնության ռմբարկուն Տիգրան Բարսեղանն է 11 գոլով: Հայ ու սլովակ ֆուտբոլիստները […] ...

BACK_TO_TOP