Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+29.09 oC

Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան

17:39 26.06.2024

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում:

Իր զեկույցում պատգամավորն ասել է.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ տարբեր դերակատարների ներգրավվածությամբ: Հատկապես հատկանշական է Ուկրաինայի գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկատվությունն Ուկրաինայում պատմամշակութային հուշարձանների ավերման վերաբերյալ:

Պատմամշակութային հուշարձանների պահպանությունը հավասարապես մեր բոլորի պատասխանատվությունն է` անկախ հուշարձանի մշակութային կամ ազգային պատկանելությունից, որովհետեւ խոսքը համաշխարհային պատմության պահպանման մասին է:

Անխոս, պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում` պատմության կեղծման հետագա հնարավորությամբ: Ցավով պետք է նշեմ, որ նման դեպքեր տեղի են ունեցել նաեւ Հարավային Կովկասում: 2020 թվականին մենք 2 անգամ ականատես եղանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ավերմանը:

Եվգենյան անդրադարձել է Բելառուսում, Ուկրաինայում ու Հարավային Կովկասում պատմամշակութային հուշարձանների ավերման դեպքերին պատերազմների ժամանակ: Ես ուզում եմ նախ մի պարզաբանում անել բոլոր գործընկերների համար, քանի որ համարում եմ` Հայաստանում մուսուլմանական մզկիթների պահպանությունը պետության պարտականությունն է, եւ այս առումով, երբ նշվում է մզկիթների ավերման մասին, պետք է ասեմ, որ Երեւանում` քաղաքի սրտում, ամենամեծ իրանական մզկիթն է տեղակայված, որը վերանորոգվել եւ գտնվում է պետական պահպանության ներքո: Հաջորդ մզկիթը, որին ակնարկ է արվել քննարկումների ժամանակ, Կոնդի մզկիթն է: Ուզում եմ տեղեկացնել, որ Կոնդ թաղամասում գոյություն ունի երկու եկեղեցական կոթող. մեկը մզկիթն է, մյուսը` քրիստոնեական մատուռը: Երկուսն էլ այս պահին գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Պետությունը դրանք հաշվառել է պետռեգիստրում եւ ամեն տարի լուսանկարում է` թույլ չտալու, որ դրանք որեւէ վնասի ենթարկվեն:

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նաեւ Խորհրդային Միության կողմից ինքնության վերացման ձեւերից մեկին: Խոսքը Երեւանի կենտրոնում Պողոս-Պետրոս եկեղեցու քանդմանը եւ դրա տեղում կինոթատրոն կառուցելու ԽՍՀՄ որոշման մասին է: Ուշագրավ է, որ եկեղեցու փոխարեն կառուցված կինոթատրոնի անունը «Մոսկվա» է: Սա ընդհանուր զեկույցի տրամաբանությամբ ցույց է տալիս ԽՍՀՄ կողմից վարվող մշակութային ինքնության ջնջման մեկ օրինակ: Ես բերել եմ ինձ հետ լուսանկարներ, որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ կոնտեքստի մասին ենք խոսում, երբ բարձրաձայնում ենք 80-ականների վերջում եւ 90-ականների սկզբում սոցիալական վիճակով պայմանավորված կոթողների ձեւափոխման մասին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 29.06.2024

SHANTNEWS

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

14:53 29.06.2024

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրամիության խորհուրդը հունիսի 29-ին Բելառուսի տնտեսության դեմ պատժամիջոցներ է ընդունել, որոնք կոչված են արտացոլելու Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակող միջոցներ և դրանով իսկ լուծել պատժամիջոցները շրջանցելու խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է խորհրդի մամուլի ծառայությունը։ Իր այս որոշմամբ ԵՄ խորհուրդը երկարացնում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաև լրացուցիչ […] ...

«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան

14:41 29.06.2024

«Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և […] ...

Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում

14:25 29.06.2024

Հայկական մուֆլոնները՝ Զանգեզուրի լեռներում

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրի տարածքում հունիսի 25-ին իրականացված խոշոր կաթնասունների հերթական քանակային մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի […] ...

Վարանը ժամանել է Իտալիա՝ Ա Սերիայի ակումբի հետ բանակցելու համար

14:10 29.06.2024

Վարանը ժամանել է Իտալիա՝ Ա Սերիայի ակումբի հետ բանակցելու համար

Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը ժամանել է Իտալիա՝ «Կոմոյի» հետ անձնական պայմանագիրը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 31-ամյա պաշտպանը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2023/24 մրցաշրջանի վերջում։ Նա ներկայումս ազատ գործակալի կարգավիճակում է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացու հետ պայմանագիր են ցանկանում կնքել «Ինտեր Մայամին», «Ատլետիկո Մադրիդը» և այլ ակումբներ: ...

ԵՄ-ին միանալու հանրաքվեն պայծառ ապագա՞, թե փակուղի. Հեռանկար բանավեճ

13:58 29.06.2024

ԵՄ-ին միանալու հանրաքվեն պայծառ ապագա՞, թե փակուղի. Հեռանկար բանավեճ

Օրեր առաջ Ազգային ժողովում կայացան լսումներ Եվրամիությանը անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարի վերաբերյալ: Նախաձեռնությունը պատկանում է 4 արտախորհրդարանական կուսակցություններին: Ընդդիմությունը կտրականապես դեմ է հանրաքվեի անցկացմանը: Իշխանությունը հակված է գաղափարը պաշտպանել: Հեռանկար-բանավեճի տաղավարում հյուրընկալվել են հակառակ տեսակետների ներկայացուցիչները՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը և դիվանագետ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: ...

BACK_TO_TOP