Անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2024
  • $
    388.16
  • RUBLE
    4.57
  • 415.72
WEATHER
+30.09 oC

Անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

17:09 26.06.2024

Ավարտվել է 2024թ. մայիսի 27-ին Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու և այդ կերպ վերջիններիս ծառայողական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մի շարք քաղաքացիներ իրականացրել են անհնազանդության ակցիաներ, որի ընթացքում արգելափակել են ճանապարհի երթևեկելի հատվածը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն ակցիայի մասնակիցներին ճանապարհի երթևեկելի հատվածը բացելու օրինական պահանջ են ներկայացրել, ինչը, սակայն, վերջիններիս կողմից չի կատարվել:

Երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը մոտեցել է անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին և ցանկացել իր օրինական ծառայողական գործունեության շրջանակներում իրականացնել վարչական ձերբակալում, 54-ամյա տղամարդը, ով գտնվել է տվյալ տարածքում և, քննության տվյալներով, չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող, ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հանել է իր մոտ պահվող արցունքաբեր գազաբալոնը և այն փչել ոստիկանության ծառայողի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 54–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

15:54 29.06.2024

Էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն

Հունիսի 29-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։ Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և համապատասխան ստորաբաժանումներին տվել հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։ ...

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

15:42 29.06.2024

Լավրովն ու Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց են ունեցել

Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: «Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայի առնչությամբ, ընդգծել են միջազգային դերակատարների աջակցությամբ առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու […] ...

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

15:30 29.06.2024

Նունյեսը կրկնել է մոտ 100 տարվա վաղեմության ռեկորդը

Հունիսի 28-ին Ուրուգվայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ խաղում հաղթեց Բոլիվիայի հավաքականին 5-0 հաշվով։ Հարձակվող Դարվին Նունյեսը հանդիպման ընթացքում գոլ խփեց և իր գոլերի շարքը հասցրեց 7 խաղի։ Այսպիսով, 25-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Ուրուգվայի հավաքականի լեգենդար հարձակվող Հեկտոր Սկարոնեի ռեկորդը, ով նույնպես գոլի հեղինակ է դարձել 7 խաղում անընդմեջ (1927 թվականի ամառվանից […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

15:14 29.06.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների: ՀՀ […] ...

SHANTNEWS

15:00 29.06.2024

SHANTNEWS

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

14:53 29.06.2024

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել

Եվրամիության խորհուրդը հունիսի 29-ին Բելառուսի տնտեսության դեմ պատժամիջոցներ է ընդունել, որոնք կոչված են արտացոլելու Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակող միջոցներ և դրանով իսկ լուծել պատժամիջոցները շրջանցելու խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է խորհրդի մամուլի ծառայությունը։ Իր այս որոշմամբ ԵՄ խորհուրդը երկարացնում է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաև լրացուցիչ […] ...

BACK_TO_TOP